Рейтинг@Mail.ru
USD
392.26
EUR
425.45
RUB
4.6405
GEL
141.43
2025 թ. մարտի 21, ուրբաթ
եղանակը
Երևանում
+6

«Յունիբանկը» սկսում է 5.75% տարեկան եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի թողարկումը

12.09.2017, 16:20
2017թ.-ի սեպտեմբերի 11-ից «Յունիբանկ» ԲԲԸ-ն սկսում է անվանական արժեկտրոնային պարտատոմսերի հերթական թողարկումը:
«Յունիբանկը» սկսում է 5.75% տարեկան եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի թողարկումը

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. 2017թ.-ի սեպտեմբերի 11-ից «Յունիբանկ» ԲԲԸ-ն սկսում է անվանական արժեկտրոնային պարտատոմսերի հերթական թողարկումը:

Դոլարային պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունը կազմում է 5.75%, շրջանառության ժամկետը` 36 ամիս: Արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է եռամսյակային պարբերականությամբ: Պարտատոմսերի մարումը կիրականացվի 2020 թ.–ի սեպտեմբերի 11–ին, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Պարտատոմսերը կարել է ձեռք բերել` դիմելով բանկի գլխամասային գրասենյակ կամ 47 մասնաճյուղերից մեկը:

Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է 2017 թ.–ի սեպտեմբերի 11–ից մինչև նոյեմբերի 17–ը։ Թողարկման ծավալը կազմում է 5 մլն ԱՄՆ դոլար, ինչը ներառում է յուրաքանչյուրը 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով 50 000 հատ պարտատոմս:

Նախատեսված է, որ տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը կցուցակվեն Nasdaq OMX Armenia ֆոնդային բորսայում:

Առաջարկի վերաբերյալ Ծրագրային ազդագրին և թողարկման վերջնական պայմաններին կարելի է ծանոթանալ www.unibank.am կայքում:

Ծրագրային ազդագիրը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից գրանցվել է 2017 թ.–ի մարտի 22–ին թիվ 1/213 Ա որոշմամբ:

Ներդրողը կարող է ձեռքբերել Ծրագրային ազդագրի թղթային տարբերակը բանկի գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում, իսկ էլեկտրոնային տարբերակը` բանկի ինտերնետային կայքի «Բաժնետերեր և ներդրողներ» բաժնում:

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:–0–