Рейтинг@Mail.ru
USD
384.19
EUR
450.58
RUB
4.9041
GEL
141.45
2025 թ. հուլիսի 8, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+30

ՎՏԲ – Հայաստան Բանկի հաճախորդները կկարողանան ձևակերպել ապառիկ շահավետ պայմաններով

09.01.2018, 13:32
Մինչև 2018 թ.-ի հունվարի 31-ը Բանկի հաճախորդները, կատարելով գնումներ ՎՏԲ-Հայաստան Բանկի գործընկեր-խանութներից, կստանան հնարավորություն ձևակերպել ապառիկ շահավետ պայմաններով:
ՎՏԲ – Հայաստան Բանկի հաճախորդները կկարողանան ձևակերպել ապառիկ շահավետ պայմաններով

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի. /ԱՌԿԱ/. Մինչև 2018 թ.-ի հունվարի 31-ը Բանկի հաճախորդները, կատարելով գնումներ ՎՏԲ-Հայաստան Բանկի գործընկեր-խանութներից, կստանան հնարավորություն ձևակերպել ապառիկ շահավետ պայմաններով:

Ինչպես հայտնում է բանկի մամուլի ծառայությունը, հաճախորդները կկարողանան ստանալ մինչև 1.5 մլն. ՀՀ դրամ, մինչև 60 ամիս մարման ժամկետով, 0% տոկոսադրույքով ու 0% կանխավճարով: Ընդ որում վարկի սպասարկման ամսական միջնորդավճար` վարկի գումարի 1.39%»:

Ակցիայի պայմաններին համաձայն հաճախորդները կարող են ձեռք բերել ապառիկ վարկավորմամբ հետևյալ ապրանքատեսակները` բջջային հեռախոսներ, էլեկտրոտեխնիկա, կահույք, շինանյութ և այլն: Գործընկեր-խանութների ցանկին կարելի ծանոթանալ այստեղ:

Ապառիկ վարկ ձևակերպելու համար կարող են դիմել 21 տարին լրացած ՀՀ ռեզիդենտ ֆիզիկականանձիք:

«Վարկը հաստատվում և ձևակերպվում տեղում` հաշված րոպեների ընթացքում – խանութում՝ առանց Բանկ այցելելու անհրաժեշտության: Վարկի ձևակերպման համար պահանջվում է ընդամենը անձնագիր և սոցիալական քարտ», - հայտնում են բանկից:

Ակցիայի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնճյուղերում, Բանկի կայքում՝ www.vtb.am, ինչպես նաև Բանկի Միասնական տեղեկատվական կենտրոնում՝ 87-87 հեռախոսահամարով:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-