Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

Ոստիկանությունն ակտիվորեն ստուգումներ է իրականացնում «Հարավկովկասյան երկաթուղիներում»

09.03.2016, 13:37
Ոստիկանությունն ակտիվորեն սկսել է հետաքրքրվել Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության ֆինանսական հոսքերով, գրում է «Ժամանակ» թերթը։
Ոստիկանությունն ակտիվորեն ստուգումներ է իրականացնում «Հարավկովկասյան երկաթուղիներում»

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի. /ԱՌԿԱ/. Ոստիկանությունն ակտիվորեն սկսել է հետաքրքրվել Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության ֆինանսական հոսքերով, գրում է «Ժամանակ» թերթը։

Թերթի  հաղորդմամբ` մոտ 10 օր առաջ ընկերությունում ստուգումներ էին իրականացվում։ Առաջիկայում պարզ կլինեն ստուգումների արդյունքները։

Նշվում է նաև, որ ստուգումը պայմանավորված է թերթի հրապարակմամբ, որում անդրադարձ է կատարվել ընկերության ռեբրենդինգի նպատակով 120 հազար դոլարի փոշիացմանը, գրում է թերթը։

ՀԿԵ–ի մամուլի քարտուղար Վարդան Ալոյանը հրատարակությանը հայտարարել է, որ «առաջին անգամ է լսում ստուգումների մասին»։

Պատասխանելով այն հարցին, թե հերքու՞մ է նա, արդյոք, այն փաստը, որ ընկերությունում ստուգվում են ֆինանսական հոսքերը` Ալոյանը նշեց, որ «չի հերքում, այլ պարզապես չի տիրապետում նման տեղեկատվության»։

Մամուլի քարտուղարը նաև խոստացավ առաջիկայում ներկայացնել լրացուցիչ տեղեկատվություն։

«ՀԿԵ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունն է և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:–0–