Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Ամերիաբանկի մասնագետները կատարելագործում են հմտությունները էներգախնայողության ոլորտում ներդրումային նախագծերի ֆինանսավորման հարցերում

04.02.2014, 17:23
Ամերիաբանկի աշխատակիցները մասնակցել են էներգախնայող համակարգերի ներդրումային նախագծերի ֆինանսավորման վերաբերյալ սեմինարին, որը կազմակերպվել է INOGATE-ի «Կայուն էներգետիկա» ծրագրի շրջանակում, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։
Ամերիաբանկի մասնագետները կատարելագործում են հմտությունները էներգախնայողության ոլորտում ներդրումային նախագծերի ֆինանսավորման հարցերում
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի, /ԱՌԿԱ/. Ամերիաբանկի աշխատակիցները մասնակցել են էներգախնայող համակարգերի ներդրումային նախագծերի ֆինանսավորման վերաբերյալ սեմինարին, որը կազմակերպվել է INOGATE-ի «Կայուն էներգետիկա» ծրագրի շրջանակում, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Սեմինարն ընդգրկում էր «Էներգաարդյունավետություն», «Վերականգնվող էներգիա», «Կլիմայի փոփոխություններ», «Կայուն էներգետիկ զարգացում» թեմաները:

Ինչպես նշում է բանկի մամուլի ծառայությունը, սա յուրօրինակ հնարավորություն էր բանկի մասնագետների համար` ծանոթանալու միջազգային փորձին ավստրիական ERSTE BANK-ի օրինակով, ինչպես նաև իրականացնել փորձի փոխանակում` գործնական պարապմունքների միջոցով:

INOGATE-ի փորձագետները ներկայացրեցին նշված ոլորտում որոշումների կայացման և ամենօրյա աշխատանքի հաջող կազմակերպման նոր գործիքները, որոնք կբարձրացնեն բանկի մասնագետների տեղեկացվածությունը էներգաարդյունավետության նշանակության և էներգիայի վերականգնվող աղբյուրների մասին և կկիրառվեն հաճախորդների հետ պրակտիկ աշխատանքում:

Մասնավորապես, բանկային փորձագետ Վեռնեռ Ուեյս-Ռաաբլը ներկայացրեց ERSTE BANK-ի փորձը վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ծրագրերի ֆինանսավորման ոլորտում` առանձնակի ուշադրություն հրավիրելով նախագծման և շահագործման փուլում առկա ռիսկերի, դրանց նվազեցման մեխանիզմների, նախագծերի ֆինանսավորման առանձնահատկությունների, ֆինանսատնտեսական հիմնավորման և ֆինանսավորմանն առնչվող այլ հարցերի վրա:

Ներկայացվել է նաև տեղեկատվություն Հայաստանում քիչ տարածում ունեցող էներգիայի այլընտրանքային աղբյուրների` քամու, արևի, բիոգազի մասին:

«Մեր հիմնական նպատակն է բարելավել էներգախնայող համակարգերի ներդրումային միջավայրը», – ասել է կայուն էներգետիկայի գծով առանցքային մասնագետ Լարրի Գուդը։ Այսպիսով, նրա խոսքերով` բանկային համակարգի մասնագետները սովորում են տիրապետել որոշակի գործիքների, որոնք կօգնեն ներդրումներն առավել արագ ուղղել էներգախնայող համակարգերի ոլորտ։

«Մենք սովորեցնում ենք, թե ինչպես գնահատել և կառավարել ռիսկերը, ինչպես գնահատել նախագծի արժեքը, իրականացնել շահագործման ցիկլի ծախսերի վերլուծություն: Նրանք գիտեն, թե ինչպես իրականացնել նշված վերլուծությունը, սակայն կիրառել այն էներգախնայող համակարգերի ոլորտում, դա փոքր-ինչ այլ գործընթաց է», – ասել է նա։

«Սեմինարը կնպաստի Ամերիաբանկի աշխատակիցների կողմից էներգախնայող համակարգերի ներդումային նախագծերին առնչվող ֆինանսական ծրագրերի արդյունավետ կառավարմանը, բանկի մասնագիտական ներուժի ամրապնդմանը», – նշվում է հաղորդագրության մեջ։

INOGATE ծրագիրը հիմնական նախաձեռնությունն է, որն իրականացվում է էներգետիկ քաղաքականության ոլորտում Կենտրոնական Ասիայի երկրներում և ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագրի մասնակից–պետություններում, որոնց թվում է նաև Հայաստանը։

«Ամերիաբանկ» ՓԲԸ–ն ունիվերսալ բանկ է, որը բանկային լուծումների համալիր փաթեթի տեսքով ներդրումային, կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ է մատուցում։ Ամերիաբանկը Հայաստանի առաջին ներդրումային բանկն է, որը սկսած 2007 թվականից` նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի է տրամադրում։ -0-