Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 15, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

Ամերիաբանկի մաքուր շահույթը 6 ամիսների ընթացքում աճել է 5%` կազմելով 3 մլրդ դրամ

04.08.2015, 19:34
Ամերիաբանկի մաքուր շահույթը 2015թ.–ի առաջին կիսամյակի տվյալներով կազմել է 3 մլրդ դրամ` անցած տարվա նույն շրջանի համեմատ ավելանալով 5 տոկոսով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։
Ամերիաբանկի մաքուր շահույթը 6 ամիսների ընթացքում աճել է 5%` կազմելով 3 մլրդ դրամ
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկի մաքուր շահույթը 2015թ.–ի առաջին կիսամյակի տվյալներով կազմել է 3 մլրդ դրամ` անցած տարվա նույն շրջանի համեմատ ավելանալով 5 տոկոսով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Բանկի գործառնական զուտ եկամուտները հաշվետու ժամանակաշրջանում կազմել են 10.4 մլրդ ՀՀ դրամ` աճելով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ 23.8%-ով, այդ թվում կոմիսիոն և այլ վճարների տեսքով ստացված զուտ եկամուտների աճը կազմել է շուրջ 12%:

Հաղորդագրության համաձայն, Ամերիաբանկի ընթացիկ տարվա կիսամյակային գործունեության արդյունքները վկայում են, որ Բանկը շարունակում է պահպանել առաջատար դիրքը ՀՀ բանկային համակարգում` ֆինանսական մի շարք կարևոր ցուցանիշներով, մասնավորապես, ակտիվներ, պարտավորություններ, հաճախորդների նկատմամբ ունեցած պարտավորություններ, վարկային ներդրումներ:

Այսպես, ինչպես նշվում է մամուլի հաղորդագրությունում, բանկի ակտիվները մեկ տարվա ընթացքում աճել են շուրջ 16%-ով և 2015թ. առաջին կիսամյակի արդյունքներով կազմել 398.8 մլրդ ՀՀ դրամ, իսկ պարտավորությունները կազմել են 353.5 մլրդ ՀՀ դրամ` ապահովելով 17%-ի աճ։ Բանկի վարկային ներդրումները մեկ տարվա ընթացքում աճել է 34%-ով և ընթացիկ տարվա առաջին կիսամյակի արդյունքներով կազմել 257 մլրդ դրամ, իսկ ֆիզիկական անձանց ժամկետային ավանդներն աճել են 25%-ով և կազմել շուրջ 94 մլրդ ՀՀ դրամ:

«Հաճախորդների համար սպասարկման առավել հարմարավետ պայմաններ ապահովելու նպատակով Ամերիաբանկը շարունակ ընդլայնում է հեռակառավարման համակարգերից` Ամերիա Օնլայն Բանկինգ, Ամերիա Մոբայլ Բանկինգ, Ամերիա Հեռախոսային Բանկինգ, “Ameria Global Trading” առևտրային համակարգ, Կանխիկի ստացման և մուտքագրման բանկոմատներ, օգտվելու հնարավորությունները»,– ասվում է հաղորդագրությունում։

Կոմունալ վճարումների իրականացման համար Ամերիաբանկը մշակել է արագ և հարմարավետ լուծումներ հեռակառավարման տարբեր համակարգերի միջոցով: Կոմունալ վճարումները հնարավոր է կատարել Ամերիա Օնլայն Բանկինգ, Ամերիա Մոբայլ բանկինգ, Ամերիա Հեռախոսային բանկինգ համակարգերի միջոցով, ինչպես նաև Ամերիաբանկի բանկոմատների և պարբերական հանձնարարականների միջոցով:

«Ամերիաբանկ» ՓԲԸ–ն Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: -0-