Հայաստանի ՓՄՁ ներկայացուցիչները հազվադեպ են օգտագործում մասնագիտական ծառայություններ և նորարարություններ. հետազոտություն
15.10.2013,
16:35
Հայաստանի փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները հազվադեպ են օգտագործում մասնագիտական ծառայություններ և նորարարություններ, երեքշաբթի լրագրողներին ասաց «Ամերիա» խորհրդատվական ընկերության ավագ վերլուծաբան Արտաշես Շաբոյանը։
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները հազվադեպ են օգտագործում մասնագիտական ծառայություններ և նորարարություններ, երեքշաբթի լրագրողներին ասաց «Ամերիա» խորհրդատվական ընկերության ավագ վերլուծաբան Արտաշես Շաբոյանը։
«ՓՄՁ–ի ներկայացուցիչների միայն 31 տոկոսն է վերջին երկու տարվա ընթացքում օգտվել մասնագիտական ծառայություններից, որոնցից առավելի հայտնի են հաշվապահական (16 տոկոս) և աուդիտորական ծառայությունները (7 տոկոս)։ Դա պայմանավորված է ընկերությունների ֆինանսական վիճակով և նրանով, որ նրանք միշտ չէ, որ վերջնական արդյունք են ներկայացնում», – ասել է նա Հայաստանում ՓՄՁ–ի ուսումնասիրությունը ներկայացնելիս։
Շաբոյանի խոսքերով` հանրաճանաչությամբ հաջորդը շուկայի ուսումնասիրման, բիզնես պլանի մշակման ծառայություններն են, կառավարման վերաբերյալ խորհրդատվությունները (6–ական տոկոս), որոնցից, հիմնականում, օգտվում են փոքր բիզնեսի ներկայացուցիչները։
Նա նաև նշել է, որ հայկական ընկերություններում նորարարական լուծումների ներմուծումը շատ ցածր մակարդակի վրա է` ի տարբերություն, օրինակ, ռուսական ընկերությունների, և դա այն դեպքում, երբ նորարարությունները աշխարհում ՓՄՁ զարգացման հիմնական խթանն են։
Մասնավորապես, ՓՄՁ ներկայացուցիչների միայն 14 տոկոսն է ներդրումներ կատարում արդյունաբերության ոլորտի նորարարությունների մեջ, 13 տոկոսը` մարքեթինգում, 6 տոկոսը` ներքին շուկայի համար նոր արտադրանքի արտադրության մեջ։
Նրա խոսքերով` այս համատեքստում տվյալ ուսումնասիրությունները հակասում են շուկայի նույնատիպ վերլուծությանը, որն անցկացրել է Համաշխարհային բանկը, որտեղ նշվում է, որ ընկերությունների մոտ 67 տոկոսը վերջին երեք տարվա ընթացքում նորարարական արտադրանք է թողարկել, իսկ մոտ 40 տոկոսն արտոնագրված տեխնոլոգիաներ է կիրառում։
«ՓՄՁ–ում նման առանձնահատկություն չնկատեցինք, քանի որ, ըստ մեր ուսումնասիրության, նոր արտադրանքի արտադրման համար նորարարության ներդրման մասին վերջին տարվա ընթացքում հայտարարել է ՓՄՁ ներկայացուցիչների միայն 6 տոկոսը, իսկ արտադրական նորարարությունների ներդրման մասին տեղեկացրել է միայն ընկերությունների 14 տոկոսը», – ասել է Շաբոյանը։
Նրա խոսքերով` հայկական ընկերությունները չեն կարևորում և հոռետեսորեն են վերաբերվում խորհրդատվական ծառայություններին և նորարարություններին, որոնք թույլ են տալիս արագացնել զարգացումը, սակայն, նրանց կարծիքով, այդ ամենն օգուտ չի բերի։
«Հայաստանում ընկերությունները դեռ չեն աճել խորհրդատվական ծառայությունների գնահատման համար, չնայած շատերն արդեն գիտակցում են, սակայն բացակայում են ազատ ֆինանսական միջոցները», – ասել է Շաբոյանը։
«Ամերիա» խորհրդատվական ընկերությունը Հայաստանի փոքր և միջին ձեռնարկություններին նվիրված հետազոտություն է անցկացրել։ Փաստաթուղթը հիմնված է 2013 թվականի մայիս–հունիս ամիսներին ՓՄՁ 1003 սուբյեկտներում անցկացված ուսումնասիրությունների արդյունքների վրա, որոնցից 655–ը գործում են Երևանում, 144–ը` Գյումրիում, 152–ը` Վանաձորում, 52–ը` Դիլիջանում։ Միաժամանակ, հետազոտությանը մասնակցած ընկերությունների 74.4 տոկոսը միկրոբիզնեսի սուբյեկտներ են, 20.2 տոկոսը` փոքր, 5.1 տոկոսը` միջին բիզնեսի։ Դրանցից ՓՄՁ ընկերությունների 47.6 տոկոսը հետազոտվող քաղաքներում զբաղված է առևտրի ոլորտում, 34.4 տոկոսը` ծառայությունների ոլորտում, 15.5 տոկոսը` արդյունաբերության, իսկ 2.2 տոկոսը` շինարարության։ Միաժամանակ, առևտրի ոլորտը միկրոբիզնեսի սուբյեկտների շարքում կազմում է 55.2 տոկոս։
Հետազոտության ամբողջական տարբերակը հասանելի է բոլորի համար 1.240 մլն դրամով։
1998թ.-ին հիմնադրված «Ամերիա» ընկերությունը, որը խորհրդատվական ծառայությունների հայկական շուկայի առաջատար ընկերություններից մեկն է, առաջարկում է մասնագիտական ծառայություններ երեք հիմնական ուղղություններով՝ կառավարման, ֆինանսական և իրավաբանական խորհրդատվություն: Ընկերությունը հանդես է գալիս որպես ֆինանսական, իրավական և ռազմավարական խորհրդատու և գործընկեր հաճախորդների համար պետական և մասնավոր հատվածներում, ինչպես նաև Հայաստանում և Հարավային Կովկասում գործող միջազգային կազմակերպություններում: ($1 – 408,37 դրամ է)։ –0—