Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

Ճանապարհորդե՛ք աշխարհով Boingo Wi-Fi անսահմանափակ ինտերնետով ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard World Black Edition քարտով

29.03.2021, 18:24
Boingo Wi-Fi ծառայությունը Mastercard World Black Edition քարտապաններին ամբողջ աշխարհով ճանապարհորդելիս տալիս է Wi-Fi ցանցին անսահմանափակ հասանելիություն, այդ թվում նաև՝ ինքնաթիռում
Ճանապարհորդե՛ք աշխարհով Boingo Wi-Fi անսահմանափակ ինտերնետով ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard World Black Edition քարտով
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի./ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը Mastercard միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ «Արտոնություն» փաթեթի շրջանակներում իր Mastercard World Black Edition պրեմիում դասի քարտապանների համար մեկնարկել է աննախադեպ Boingo Wi-Fi ծրագիրը, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը:

Boingo Wi-Fi ծառայությունը Mastercard World Black Edition քարտապաններին ամբողջ աշխարհով ճանապարհորդելիս տալիս է Wi-Fi ցանցին անսահմանափակ հասանելիություն, այդ թվում նաև՝ ինքնաթիռում: Ծրագիրն առաջարկում է հատուկ հավելվածի միջոցով ամբողջ աշխարհում Boingo ընկերության և նրա գործընկերների կողմից առաջարկվող ավելի քան 1 միլիոն ինտերնետային կետերի միանալու հնարավորություն:

Ներկայումս գործող ինտերնետ հասանելիության բոլոր կետերը նշված են http://wifi.boingo.com կայքում, իսկ փոփոխությունների/լրացումների մասին տեղեկատվությունը պարբերաբար թարմացվում է:

Wi-Fi ցանցին անվճար միանալու համար ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard World Black Edition քարտապանները պետք է գրանցվեն Boingo ընկերության կայքի «Boingo Wi-Fi» բաժնում: Գրանցման գործընթացը հաջողությամբ ավարտելուց հետո հաճախորդը ողջույնի էլեկտրոնային նամակ է ստանում ընկերությունից՝ Boingo Wi-Finder բջջային հավելվածի նկարագրությամբ, որը թույլ է տալիս հաճախորդին հայտնաբերել մոտակայքում գտնվող Boingo-ի ինտերնետ հասանելիության կետերը և անվճար միանալ վերջիններիս՝ կատարելով մի քանի պարզ գործողություններ:

Boingo Wi-Fi ծառայության շնորհիվ Դուք կարող եք կապի մեջ լինել Ձեր ընտանիքի, ընկերների և գործընկերների հետ ինչպես ինքնաթիռում, այնպես էլ ողջ ճանապարհորդության ընթացքում:

Boingo ընկերությունն իր հաճախորդներին տարեկան 365 օր 24/7 ռեժիմով տրամադրում է բարձրակարգ սպասարկում՝ պատասխանելով անվճար թեժ գծին ստացված զանգերին կամ էլեկտրոնային հաղորդագրություններին՝ ցուցաբերելով նրանց օգնություն և լուծելով ծրագիր մուտք գործելու հետ կապված բոլոր խնդիրները:

Աջակցման ծառայության հետ կապ հաստատելու համար անհրաժեշտ է ուղարկել էլեկտրոնային նամակ հետևյալ հասցեին՝ mastercardsupport@boingo.com կամ անցնել հետևյալ հղումով:

Boingo Wi-Fi ծրագրի մասին ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում` հետևյալ հղումով կամ «Պրիվիլեգիա» մասնաճյուղում, հեռ. (+347 10) 60-60-90:


Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:–0–