Պետական մակարդակով ոչինչ չի խոչընդոտում Carrefour–ի մուտքը Հայաստան. փոխնախարար
15.11.2013,
18:02
Carrefour հիպերմարկետների ցանցի ղեկավարությունը շարունակում է բանակցություններ վարել հայկական շուկա դուրս գալու ուղղությամբ, մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը։
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Carrefour հիպերմարկետների ցանցի ղեկավարությունը շարունակում է բանակցություններ վարել հայկական շուկա դուրս գալու ուղղությամբ, մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը։
«Carrefour–ը չի դադարեցրել իր մարկետինգային արշավը Հայաստանում, և այս պահին բանակցություններ են ընթանում ցանցի համար հարթակներ տրամադրելու ուղղությամբ», – ասաց Հարությունյանը։
Փոխնախարարը նաև նշեց, որ այսօր պետական մակարդակում չկա որևէ խոչընդոտ Carrefour–ի` հայկական շուկա մտնելու համար։
«Carrefour–ը կընդլայնի մրցակցությունը տեղական շուկայում, կներգրավի ավելի շատ ներդրումներ, կնպաստի աշխատատեղերի բացմանը», – նշեց Հարությունյանը։
Նա պարզաբանեց, որ ընկերության մուտքը հայկական շուկա ձգձգվեց բանակցությունների սկզբնական փուլում Երևանում գործող Dalma Garden Mall (որն ընդգրկված է «Տաշիր» խմբում) խոշորագույն առևտրային կենտրոնի սեփականատիրոջ հետ առաջացած տարաձայնությունների պատճառով, ըստ որոնց` ավելի եկամտաբեր կլինի հարթակ տրամադրել ոչ թե մեկ, այլ մի քանի փոքր ընկերությունների։
Ավելի վաղ ԶԼՄ–ները տեղեկացնում էին, որ ռուսաստանաբնակ գործարար և «Dalma Garden Mall»–ի սեփականատեր Սամվել Կարապետյանը (353–րդ տեղը Forbes–ի վարկանիշում) դադարեցրել է պայմանագրի գործողությունը Carrefoure հիպերմարկետների ցանցի հետ։ Որոշ վարկածներով, գործարարի այդ որոշման վրա ազդել են Հայաստանում առաջին անհրաժեշտության ապրանքների ներմուծող Սամվել Ալեքսանյանի ակտիվ գործողությունները, որի բիզնեսին իսկապես կարող էր խանգարել հանրապետությունում Carrefour–ի հայտնվելը։
ՀՀ–ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն իր հերթին նշել է, որ ոչ մի խոչընդոտ չի տեսնում առաջիկայում Երևանում Carrefour–ի ցանցի բացման համար։
«Կարող եմ ասել, որ այսօր հայկական շուկայում այս ընկերության հայտնվելու ուղղությամբ բավականին ինտենսիվ աշխատանք է տարվում։ Ցանցի բացմամբ Հայաստանում հետաքրքրված են ամենաբարձր մակարդակով, ինչպես նաև հասարակությունը», – ասել է դեսպանը։
ՀՀ վարչապետն իր հերթին ասել էր, որ Հայաստանի կառավարությունը կանի հնարավորինը, որ Carrefour ֆրանսիական հիպերմարկետների ցանցը հայկական շուկա մտնի, քանի որ Հայաստանը չափազանց շահագրգռված է այդ հարցում։ Վարչապետը պարզաբանել է, որ կողմերը ոչ թե պայմանագիր, այլ մտադրությունների հուշագիր են ստորագրել, որի շուրջ որոշ տարաձայնություններ են առաջացել։
Carrefour SA մանրածախ առևտրով զբաղվող ֆրանսիական ընկերությունը` համանուն մանրածախ ցանցի օպերատորը, որը մեծությամբ երկրորդն է աշխարհում ամերիկյան Wal-Mart–ից հետո, հիմնվել է 1957 թվականին, երբ Ֆրանսիայի արևելքում գտնվող Անսի քաղաքում, ճանապարհների խաչմերուկում բացվեց այդ անվանումով առաջին խանութը։ 1
963 թվականին ընկերությունը Փարիզում բացեց աշխարհում առաջին հիպերմարկետը։ Ընկերության գործունեության աշխարհագրությունը բավականին լայն է` Carrefour–ին է պատկանում Եվրոպայում, Բրազիլիայում, Արգենտինայում, Հյուսիսային Աֆրիկայում և Ասիայում գտնվող 15.1 հազար խանութներ։ Ընկերության անձնակազմի ընդհանուր թիվը գերազանցում է 400 հազարը։
Carrefour–ի զուտ շահույթը 2012 թ.–ին, 2011 թ.–ին արձանագրված 371 մլն եվրոյի համեմատ, ավելացել է 3,3 անգամ` հասնելով 1,23 մլրդ եվրոյի։ –0–