Рейтинг@Mail.ru
USD
376.94
EUR
446.9
RUB
4.8801
GEL
140.43
2026 թ. փետրվարի 16, երկուշաբթի
եղանակը
Երևանում
0

Նոր հիփոթեքային վարկ Յունիբանկից՝ Diamond Hills-ում բնակարան գնելու համար

23.03.2022, 18:14
Վարկի գումարը կազմում է  մինչև 75 մլն դրամ, ժամկետը՝  120-180 ամիս,  տոկոսադրույքը՝ 10,9%  տարեկան,  կանխավճարը՝  նվազագույնը 10%
Նոր հիփոթեքային վարկ Յունիբանկից՝ Diamond Hills-ում բնակարան գնելու համար

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի./ԱՌԿԱ/. Յունիբանկն առաջարկում է հատուկ հիփոթեքային վարկ Երևանում՝ Diamond Hills պրեմիում կարգի բնակելի համալիրում, բնակարան ձեռքբերելու համար, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը: 

Վարկի գումարը կազմում է  մինչև 75 մլն դրամ, ժամկետը՝  120-180 ամիս,  տոկոսադրույքը՝ 10,9%  տարեկան,  կանխավճարը՝  նվազագույնը 10%:  Գործում է եկամտահարկի վերադարձի մասին օրենքը:

Diamond Hills համալիրը կառուցվում է Նորքի Արմենակյան-Հովսեփյան խաչմերուկում: Այն բազմաֆունկցիոնալ, հարմարավետ, երեք մասնաշենքից բաղկացած բնակելի համալիր է, ճարտարապետական ժամանակակից լուծումներով և պատուհանից բացվող գեղեցիկ տեսարաններով:

Diamond Hills-ի շինարարությունն ավարտին կհասնի 2024 թ. մարտին:-0-