Հայաստանը Duty Free գոտիներ կբացի Վրաստանի և Իրանի հետ սահմանին
11.12.2014,
18:57
Հայաստանը Duty Free գոտիներ կբացի Վրաստանի և Իրանի հետ սահմանին, հինգշաբթի ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը կառավարության նիստում, որի ժամանակ հավանություն տրվեց «ԱԱՀ–ի մասին» օրենքի համապատասխան փոփոխություններին։
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը Duty Free գոտիներ կբացի Վրաստանի և Իրանի հետ սահմանին, հինգշաբթի ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը կառավարության նիստում, որի ժամանակ հավանություն տրվեց «ԱԱՀ–ի մասին» օրենքի համապատասխան փոփոխություններին։
Նախարարների խոսքով` փոփոխությունները պայմանավորված են Հայաստանի տարածքում առանց տուրքի առևտուր իրականացնող խանութների համար հավասար պայմաններ ապահովելու անհրաժեշտությամբ։
«Խոսքը Հայաստանի հետ ցամաքային սահմանին գտնվող օբյեկտների առանց տուրքի առևտրի իրականացման հնարավորության մասին է, քանի որ մինչ օրս նման անտուրք առևտրային կետեր գործել են միայն օդանավակայանների տարածքում»,– ասաց Ճշմարիտյանը։
Ըստ նրա` համաշխարհային փորձը վկայում է, որ նմանատիպ օբյեկտների բացումը ցամաքային մաքսակետերում թույլ է տալիս ավելացնել ոչ միայն արտահանման ծավալները, այլ նաև նպաստում է զբոսաշրջության զարգացմանը, առանց տուրքի առևտրի համար ավելի բարենպաստ պայմանների ստեղծմանը։
Հայաստանի տարածքում գործում են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանները։ Հայաստանի ցամաքային մաքսակետերը գործում են միայն Վրաստանի և Իրանի ուղղությամբ։ -0-