Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 24, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

Ֆրիլանսերներին առաջարկում են պատենտներ գնել և հանգիստ քնել

05.11.2013, 12:47
Տնտեսական զարգացման նախարարությունն անհատ ձեռներեց չհամարվող ինքնազբաղված անձանց համար  պատենտների տրամադրման կարգ է մշակել։ Ենթադրվում է, որ գնելով  մեկ ամսվա համար հազար ռուբլու պատենտ` պաշտոնական շուկայից դուրս գտնվող ֆրիլանսերները և սեզոնային աշխատողները կկարողանան օրինական գործել, հայտնում է РБК daily–ն։ Միաժամանակ իրենց գործունեությամբ նրանք կկարողանա զբաղվել տարվա ընթացքում ընդամենը վեց ամիս։  
Ֆրիլանսերներին առաջարկում են պատենտներ գնել և հանգիստ քնել
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Տնտեսական զարգացման նախարարությունն անհատ ձեռներեց չհամարվող ինքնազբաղված անձանց համար  պատենտների տրամադրման կարգ է մշակել։ Ենթադրվում է, որ գնելով  մեկ ամսվա համար հազար ռուբլու պատենտ` պաշտոնական շուկայից դուրս գտնվող ֆրիլանսերները և սեզոնային աշխատողները կկարողանան օրինական գործել, հայտնում է РБК daily–ն։ Միաժամանակ իրենց գործունեությամբ նրանք կկարողանա զբաղվել տարվա ընթացքում ընդամենը վեց ամիս։  

Իր նամակում ՏԶՆ–ն առաջարկում է գործունեության 12 տեսակ, որի աշխատողները կկարողանան պատենտ գնել։ Դրանց թվում են թարգմանիչները, դերձակները, հիվանդներին խնամողները, խոհարարները և նույնիսկ մարդիկ, ովքեր «անասունին քշելու, արածեցնելու, գյուղատնտեսական թռչունների ամլացման, հավաբների մաքրման ծառայություններ» են մատուցում։ Ենթադրվում է, որ ամսական հազար ռուբլի արժողության պատենտը կարելի է գնել մեկ օրից մինչև վեց ամիս ժամկետով։

«Եթե ձեռնարկատիրական գործունեության իրականացման օրերի ընդհանուր թիվը պատենտով գերազանցի օրացուցային տարվա վեց ամիսը, ապա պատենտի գործողությունն ավտոմատ դադարեցվում է, իսկ դրա տերը պետք է գրանցվի որպես անհատ ձեռնարկատեր»,– ասվում է գերատեսչության նամակում, հաղորդում է РБК–ն։

«Գրադիենտ Ալֆա»–ի հաշվապահական հաշվառման և հարկման խորհրդատու Իրինա Պարուլևան այդ նորմն առաջարկվող մեխանիզմի թույլ կողմ է համարում։

«Եթե սեզոնային ծառայություններ (նորոգում է կատարում կամ բույսեր է վաճառում) մատուցողների կողմից պատենտ գնելը տեղավորվում է վեցամսյա պատենտում, ապա ինչպես վարվել նրանց հետ, ովքեր աշխատում են ողջ տարվա ընթացքում»,– նշում է փորձագետը։ Պարուլևայի խոսքով, այդպիսի ֆրիլանսերները կամ պետք է գրանցվեն որպես ԱՁ, կամ կես տարի աշխատեն օրինական դաշտում, իսկ մյուս կես տարին` ստվերում։

Հիշեցնենք, որ այս տարվանից Ռուսաստանի ԱՁ 47 տեսակի գործունեության համար գործում է պատենտային հարկման համակարգը։ Մինչ այդ ԱՁ–ները կարող էին պարզեցված` վերագրված միասնական եկամտահարկ կամ հարկման ընդհանուր համակարգի հարկեր վճարել։ Պատենտի հարմարությունն այն է, որ գնելով այն` որևէ այլ հարկեր վճարել, ինչպես նաև դեկլարացիաներ տրամադրել պետք չէ։

Նման մեխանիզմ այս տարվա գարնանն ինքնազբաղված անձանց համար ներդնելու գաղափարի մասին հայտնել էր ՏԶՆ Փոքր և միջին ձեռնարկատիրության և մրցակցության դեպարտամենտի տնօրեն Նատալյա Լարիոնովան։ Նրա խոսքով, միգրանտների համար սահմանված նման համակարգն արդեն պետբյուջեին 6 մլրդ ռուբլի է բերել։ Ռուսաստանում 20 մլն մարդ աշխատում է ստվերում, հայտնել էր փոխվարչապետ Օլգա Գոլոդեցը։ Եթե նրանք օգտվեն պատենտներից, ապա բյուջեի շահը կկազմի մինչև 120 մլրդ ռուբլի։

«ՄԷՖ–Աուդիտ» աուդիտորական–խորհրդատվական խմբի իրավաբանական դեպարտամենտի ղեկավար Իվան Չեմիչևը 120 մլրդ ռուբլի ցուցանիշին չի հավատում։

«Դժվար թե նախաձեռնությունը թույլ տա զգալի միջոցներ ներգրավել բյուջե»,– կասկածում է նա` նախագծում առաջարկված գործունեության տեսակները բավականին դժվար է բացահայտել և հետևաբար վերահսկել, այդ պատճառով չարժե զանգվածային օրինականացման սպասել։

Ինչպես ասվում է ՏԶՆ–ում «Դելովայա Ռոսիա»–ի նամակին ի պատասխան, այդ առաջարկությունն արժանի է ուշադրության, սակայն հույս ունենալ, որ պատենտի ներդրումը կարող է տնտեսությունում ներգրավել ոչ պաշտոնապես բիզնեսով զբաղվող մարդկանց, չարժե, թեև որոշակի ներհոսք կարող է լինել։

«Պատենտը, նախևառաջ, ձեռք կբերեն այն ձեռնարկատերերը, ովքեր լուծարել են կամ պատրաստվում են լուծարել ԱՁ–ները ֆոնդերի բարձր վճարների պատճառով, և ում ծառայությունները հարմար են այս պատենտի համար»,– ասել է Պարուլևան։ -0-