Рейтинг@Mail.ru
USD
376.47
EUR
434.9
RUB
4.757
GEL
139.93
2026 թ. ապրիլի 8, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+9

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ է հարուցել Globbing–ի, Onex–ի և Հայփոստի ծառայության նկատմամբ

10.08.2022, 15:26
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ է հարուցել արտասահմանից ՀՀ առաքման ծառայություններ մատուցող 3 ընկերությունների նկատմամբ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ է հարուցել Globbing–ի, Onex–ի և Հայփոստի ծառայության նկատմամբ
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի./ԱՌԿԱ/. «Գլոբալ Շիփփինգ» ՍՊԸ-ի (Globbing), «Օնէքս» ՍՊԸ-ի (ONEX) և «Հայփոստ» ՓԲԸ-ի (Ber-Ber ծառայություն) նկատմամբ առերևույթ հասարակության մոլորեցման դրսևորմամբ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ է հարուցել արտասահմանից ՀՀ առաքման ծառայություններ մատուցող անբարեխիղճ մրցակցության հատկանիշներով:

Ինչպես նշվում է հանձնաժողովի հաղորդագրության մեջ, վարույթները հարուցվել են այն առերևույթ հիմքով, որ գործնականում հիշյալ ընկերությունների կողմից իրականացված առաքումների ժամկետները գերազանցել են հայտարարված ժամկետները։–0–