Рейтинг@Mail.ru
USD
381.82
EUR
444.21
RUB
4.9178
GEL
141.6
2025 թ. դեկտեմբերի 11, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+4

Արդշինբանկը Անդրոիդի սիրահարների համար ներկայացնում է Google Pay-ը Հայաստանում

15.11.2022, 11:01
Արդշինբանկն այսօր հաճախորդներին հասանելի դարձրեց ևս մեկ նորարարական վճարային լուծում՝ Google Pay-ը
Արդշինբանկը Անդրոիդի սիրահարների համար ներկայացնում է Google Pay-ը Հայաստանում
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Արդշինբանկն այսօր հաճախորդներին հասանելի դարձրեց ևս մեկ նորարարական վճարային լուծում՝ Google Pay-ը: Այժմ անհպում վճարումները բանկի քարտապանները կարող են կատարել արագ, հեշտ և անվտանգ Android օպերացիոն համակարգով աշխատող հեռախոսներով և Wear OS ժամացույցներով ավելի քան 45 երկրների առևտրի կետերում, ինչպես նաև Google Pay վճարումներ ընդունող առցանց խանութներում: Google Pay-ը հասանելի կլինի Արդշինբանկի կողմից թողարկված Visa և Mastercard դեբետային և վարկային բոլոր քարտերի համար, հաղորդում է Արդշինբանկի մամուլի ծառայությունը:

«Արդշինբանկը առաջին բանկերից է Հայաստանում, որ հաճախորդներին առաջարկեց անհպում վճարումներ կատարել անմիջապես հեռախոսների, պլանշետների կամ խելացի ժամացույցների միջոցով: Google Pay ծառայության ներդրմամբ մենք միջազգայնորեն ճանաչված վճարային գործիքները հասանելի ենք դարձնում ինչպես Android, այնպես էլ iOS սարքեր օգտագործող մեր հաճախորդներին՝ նրանց հնարավորություն տալով իրենց գումարը տնօրինել իրենց ամենահարմար եղանակով», - բացատրում է Արդշինբանկի Մանրածախ բիզնեսի տնօրեն Արտակ Խաչատրյանը:

Արդշինբանկի քարտը Google Pay-ով օգտագործելու համար անհրաժեշտ է պարզապես Արդշինբանկի մոբայլ հավելվածի քարտեր բաժնից այն ընտրել, սեղմել «Add to Google Pay» կամ ավելացնել Google Wallet հավելվածում՝ սեղմելով «Add to card» և հետևել պարզ քայլերին:

Արդշինբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։-0-