Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+14

Հարավկովկասյան երկաթուղին աշխատում է բնականոն ռեժիմով` չնայած ձյան առատ տեղումներին

16.12.2013, 14:54
Չնայած ձյան առատ տեղումներին՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն աշխատում է բնականոն ռեժիմով, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
Հարավկովկասյան երկաթուղին աշխատում է բնականոն ռեժիմով` չնայած ձյան առատ տեղումներին
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Չնայած ձյան առատ տեղումներին՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն աշխատում է բնականոն ռեժիմով, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

«Ներկա պահին կատարվում են երկաթուղային գծերի մաքրման և անխափան երկաթուղային հաղորդակցության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքները», – նշվում է հաղորդագրության մեջ։

Անցած շաբաթ ձնամաքրման աշխատանքներ էին տարվում  Նուռնուս-Ծովագյուղ, Վարդենիս-Զոդ, Գյումրի-Անի, Գյումրի-Ղալթախչի հատվածներում, Չարենցավան կայարանում: Ձնամաքրման աշխատանքներ կատարում էին 4 ձնամաքրող մեքենա, որից 2-ը՝ Գյումրիից և 2-ը՝ Սևանից:  

Ներկա պահին ձնամաքրման աշխանատքներն՝ անհրաժեշտ տեխնիկայի ու մասնագետների մասնակցությամբ, շարունակվում են:

«ՀԿԵ» ՓԲԸ գնացքներն աշխատում են համաձայն գրաֆիկի: Չվացուցակին համապատասխան աշխատում է ինչպես Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային ուղևորատար գնացքն, այնպես էլ ներհանրապետական էլեկտրագնացքները:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով։–0–