Рейтинг@Mail.ru
USD
379.14
EUR
443.82
RUB
4.8865
GEL
140.76
2026 թ. հունվարի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-7

«ՀԿԵ» ՓԲԸ երկու աշխատակիցներն արժանացել են ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի հարցերով խորհրդի պատվոգրերին

27.11.2013, 13:46
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ երկու աշխատակիցները Քիշնևում նոյեմբերի 19-20-ին կայացած ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի հարցերով խորհրդի 59-րդ նիստի ժամանակ արժանացել են խորհրդի պատվոգրերին, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
«ՀԿԵ» ՓԲԸ երկու աշխատակիցներն արժանացել են ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի հարցերով խորհրդի պատվոգրերին
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ երկու աշխատակիցները Քիշնևում նոյեմբերի 19-20-ին կայացած ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի հարցերով խորհրդի 59-րդ նիստի ժամանակ արժանացել են խորհրդի պատվոգրերին, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

Պատվոգրերը շնորհվել են «ՀԿԵ» ՓԲԸ Տեղեկատվահաշվողական կենտրոնի արտադրական բաժնի պետ Նելլի Շուշանյանին ու վիճակագրության և վերլուծության բաժնի պետ Արմեն Առաքելյանին՝ փոխադրման գործընթացում երկաթուղիների համագործակցության և համատեղ աշխատանքի ամրապնդման ունեցած ներդրման, առաջադեմ տեխնոլոգիաների ներդրման և միջազգային հաղորդակցությունում երկաթուղային տրանսպորտի արդյունավետ աշխատանքի ապահովման համար:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: -0-