Հեռուստահաղորդավար Մ. Լեոնտևը` «Ռոսնեֆտի» փոխնախագահ
09.01.2014,
11:24
Հայտնի հեռուստահաղորդավար Միխայիլ Լեոնտևը կզբաղեցնի ռուսական «Ռոսնեֆտ» նավթային ընկերության PR փոխնախագահի պաշտոնը։ Լրագրողը միաժամանակ կշարունակի վարել «Օդնակո» ծրագիրն Առաջին հեռուստաալիքով և կհամակարգի համանուն ամսագրի հրապարակումը, գրում է РБК–ն` հղում անելով «Կոմերսանտին»։
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայտնի հեռուստահաղորդավար Միխայիլ Լեոնտևը կզբաղեցնի ռուսական «Ռոսնեֆտ» նավթային ընկերության PR փոխնախագահի պաշտոնը։ Լրագրողը միաժամանակ կշարունակի վարել «Օդնակո» ծրագիրն Առաջին հեռուստաալիքով և կհամակարգի համանուն ամսագրի հրապարակումը, գրում է РБК–ն` հղում անելով «Կոմերսանտին»։
Այս մասին պարբերականին պատմել են ընկերությանը, կառավարությանը և նախագահի աշխատակազմին մոտ կանգնած աղբյուրները։ «Լեոնտևը հայտնի դեմք է, Իգոր Իվանովիչը (Սեչինը) սիրում է աշխատանքի հրավիրել այդպիսի մարդկանց»,– նշել է զրուցակիցներից մեկը։
Որոշ տվյալներով` Մ.Լեոնտևը և «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինը վաղուց բարիդրացիական հարաբերություններ ունեն։ Միաժամանակ, հենց կորպորացիայում որևէ մեկնաբանություն չեն արել։
Թոփ–մենեջերի պաշտոնի նշանակման համար նախագահի աշխատակազմի հետ համաձայնեցում հարկավոր չէ։
«Ռոսնեֆտի» խորհրդականի և PR փոխնախագահի պաշտոնը կլինի հատուկ Մ.Լեոնտևի համար։ Հաղորդավարը կհսկի գովազդի և տեղեկատվության դեպարտամենտի գործունեությունը։ Ներկայում այդ պաշտենը զբաղեցնում է «РЕН-ТВ» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Վլադիմիր Տյուրինը։ Անհասկանալի է, թե ինչպես են բաշխվելու երկու փորձագետների լիազորությունները։
Որոշ զրուցակիցների կարծիքով` Մ.Լեոնտևի նշանակումը կարող է նշանակել, թե ընկերությունը սեփական մեդիահոլդինգ ստեղծելու ծրագրեր ունի։ Այնուամենայնիվ, կորպորացիային մոտ կանգնած աղբյուրները հերքում են այդօրինակ ենթադրությունները։ -0-