Рейтинг@Mail.ru
USD
376.47
EUR
434.9
RUB
4.757
GEL
139.93
2026 թ. ապրիլի 8, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+13

Հայաստանում են գտնվում Salvatore Caputo իտալական «լյուքս» դասի կոշիկի ապրանքանիշի ներկայացուցիչները

12.12.2022, 17:20
Ճանաչողական այցով Երևանում են գտնվում Salvatore Caputo իտալական «լյուքս» դասի կոշիկի ապրանքանիշի ներկայացուցիչները
Հայաստանում են գտնվում Salvatore Caputo իտալական «լյուքս» դասի կոշիկի ապրանքանիշի ներկայացուցիչները
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Ճանաչողական այցով Երևանում են գտնվում Salvatore Caputo իտալական «լյուքս» դասի կոշիկի ապրանքանիշի ներկայացուցիչները, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Րիզոյին, փոխդեսպան պարոն Ջիովաննի Նիկոլա Դիոնիսին և իտալական Salvatore Caputo կոշիկի բրենդի ներկայացուցիչներին՝ «Էնթերփրայզ Արմենիայի» ներկայացուցիչների ուղեկցությամբ։

Salvatore Caputo-ի ներկայացուցիչների ճանաչողական այցը Հայաստան իրականացվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից կազմակերպված
«Տեքստիլ Ալյանս Հայաստան-Իտալիա» գործարար համաժողովի ընթացքում ձևավորված գործնական կապի արդյունքում։

Ռաֆայել Գևորգյանը ներկայացրել է Հայաստանում ներդրումների խթանմանն ուղղված գործող ծրագրերն ու աջակցության գործիքակազմը, թեթև արդյունաբերության ոլորտում նախատեսվող առաջիկա գործողությունները։-0-