Рейтинг@Mail.ru
USD
381.36
EUR
449.01
RUB
4.8711
GEL
141.54
2026 թ. հունվարի 1, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-2

Կոնվերս Բանկը հերթական անգամ «STP Excellence Award 2023» պատվավոր մրցանակակիրն է

15.11.2024, 17:05
Այն Բանկին է շնորհվել SWIFT համակարգով իրականացվող միջազգային փոխանցումների կատարողական բարձր մակարդակի ապահովման համար
Կոնվերս Բանկը հերթական անգամ «STP Excellence Award 2023» պատվավոր մրցանակակիրն է

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Կոնվերս Բանկն արդեն հինգերորդ անգամ արժանանում է Commerzbank AG բանկի որակի գերազանցության «STP Excellence Award» հեղինակավոր մրցանակին: Այն Բանկին է շնորհվել SWIFT համակարգով իրականացվող միջազգային փոխանցումների կատարողական բարձր մակարդակի ապահովման համար, հաղորդում է Կոնվեսի բանկի մամուլի ծառայությունը։

«Այս հեղինակավոր մրցանակը վկայում է Կոնվերս Բանկի կողմից միջազգային փոխանցումների ոլորտում մատուցվող ծառայությունների բարձր որակի, միջազգային չափորոշիչներին համապատասխանության, ինչպես նաև արդյունավետ աշխատանքի մասին»,- ասել է Կոնվերս Բանկի  ֆինանսական հաստատությունների և միջազգային բանկային հարաբերությունների վարչության պետ Նելլի Քոչարյանը:

Նշվում է, որ Բանկը «STP Excellence Award» մրցանակակիր է դարձել նաեւ 2018, 2019, 2020, 2022թթ:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: