Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Տավուշ տեքստիլ» ընկերությունը 2,1 մլրդ դրամ կներդնի աշխատանքային ձեռնոցների արտադրության մեջ

15.10.2015, 15:17
«Տավուշ տեքստիլ» ընկերությունը 2,1 մլրդ դրամ կներդնի աշխատանքային ձեռնոցների արտադրության մեջ, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Ավետիսյանը։
Տավուշ տեքստիլ» ընկերությունը 2,1 մլրդ դրամ կներդնի աշխատանքային ձեռնոցների արտադրության մեջ
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Տավուշ տեքստիլ» ընկերությունը 2,1 մլրդ դրամ կներդնի աշխատանքային ձեռնոցների արտադրության մեջ, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Ավետիսյանը։

ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ երեք տարով հետաձգել է ԱԱՀ–ի վճարը «Տավուշ տեքստիլ» ընկերության համար։

Ինչպես նշեց փոխնախարարը, ընկերությունը նախատեսում է ներկրել 0,8 մլրդ դրամի սարքավորում։ «Ընկերությունն աշխատանքային ձեռնոցների արտադրությունը կսկսի Չորաթան գյուղում և նախատեսում է սեփական արտադրանքն ամբողջության արտահանել», – ասաց Ավետիսյանը։

Դեռևս 2009 թ.–ի ապրիլին վերանայված «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքով` երեք տարով հետաձգվում է ԱԱՀ–ի վճարն այն ընկերությունների համար, որոնք Հայաստան են ներկրում 300 մլն դրամից ավել ապրանքներ, նոր տեխնոլոգիաներ կամ սարքավորումներ կամ որոնց ներդրումային փաթեթը գերազանցում է նշված գումարը ($1-473,83 դրամ)։–0–