Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 24, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

ՎՏԲ-Հայաստան Բանկի «Մոբայլ Բանկինգի» օգտատերերի քանակը հասնում է 120 000 -ի

30.01.2019, 15:08
2018 թ. ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցել է ռեկորդային աճ Մոբայլ/Ինտերնետ բանկինգ համակարգի օգտատերերի քանակով:
ՎՏԲ-Հայաստան Բանկի «Մոբայլ Բանկինգի» օգտատերերի քանակը հասնում է 120 000 -ի

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /ԱՌԿԱ/. 2018 թ. ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցել է ռեկորդային աճ Մոբայլ/Ինտերնետ բանկինգ համակարգի օգտատերերի քանակով: 2018 թ-ին ՎՏԲ-Հայաստան Բանկի Մոբայլ/Ինտերնետ բանկինգ համակարգում գրանցված հաճախորդների քանակը աճել է 10 անգամ` հասնելով 120 000-ի, այն ինչ 2018 թ. սկզբին օգտատերերի թիվը ընդամենը 15 700 էր, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի Մոբայլ/Ինտերնետ բանկինգ համակարգը իր բաժանորդներին ընձեռում է հնարավորություն կառավարել իրենց ֆինանսները շուրջօրյա աշխարհի ցանկացած կետից:

Մոբայլ/Ինտերնետ բանկինգ համակարգի միջոցով հնարավոր է.

·        կատարել կոմունալ վճարումներ

·        բանկի ներսում կատարել դրամական փոխանցումներ (հաճախորդի հաշիվների եւ բանկի այլ հաճախորդի միջեւ) եւ փոխանցումներ տեղական բանկերի հաճախորդներին

·        մարել վարկեր, դիտել վճարման ժամանակացույցը եւ ստանալ վարկային հաշվետվություն

·        համալրել ավանդներ եւ ստանալ ավանդային քաղվածք

·        իրականացնել ոչ կանխիկ արտարժույթի փոխանակում Բանկի հաշիվների միջեւ

·        միջազգային դրամական փոխանցումների համակարգերով ստացված դրամական փոխանցումների դիմում-հայտեր` գումարի հաշվեգրում դեպի քարտ կամ բանկային հաշիվ:

·        ուղարկել քարտի/վարկի բացման հայտեր

·        ստանալ հաշիվների եւ քարտերի հայտարարագրեր

·        պատվիրել հետ զանգ

·        ստեղծել վճարման շաբլոններ, կառավարել շաբլոնների ցանկը եւ անվանումը,

·        հետեւել եկամուտներին եւ ծախսերին` ըստ կատեգորիաների

·        հետեւել դրամի փոխարժեքին, ստանալ խորհրդատվություն Կոնտակտային կենտրոնի աշխատակիցներից, ստանալ տեղեկատվություն մոտակա մասնաճյուղերի եւ բանկոմատների վերաբերյալ:

Գործառնությունները կատարվում են առցանց եւ պաշտպանվում են մեկանգամյա SMS գաղտնաբառերով:

«Մոբայլ/Ինտերնետ բանկինգ ծառայությանը միացնելու համար անհրաժեշտ է `այցելել ցանկացած մասնաճյուղ՝ անձը հաստատող փաստաթղթով, ունենալ կամ բացել վավեր բանկային/քարտային/ավանդային հաշիվ, ունենալ շարժական սարքեր (Android 4.1, iOS 8.0 եւ բարձր), ներբեռնել Մոբայլ/Ինտերնետ բանկինգ հավելվածը Play Market / AppStore-ից շարժական սարքերում և գրանցվել», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Մոբայլ բանկի համակարգի մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am պաշտոնական կայքում և 87-87-ի Բանկի Կոնտակտային կենտրոնում», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 69 մասնաճյուղ: -0-