Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-3

Air Armenia ավիաընկերությունը ծրագրում է վերադառնալ հայկական շուկա

16.03.2016, 13:18
Air Armenia ավիաընկերությունը ծրագրում է վերադառնալ հայկական շուկա, չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց ավիաընկերության մարկետինգի գծով տնօրեն Սիրական Համբարձումյանը։
Air Armenia ավիաընկերությունը ծրագրում է վերադառնալ հայկական շուկա

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /ԱՌԿԱ/. Air Armenia ավիաընկերությունը ծրագրում է վերադառնալ հայկական շուկա, չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց ավիաընկերության մարկետինգի գծով տնօրեն Սիրական Համբարձումյանը։

Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նախօրեին հաստատել է Air Armenia ավիաընկերության առողջացման ծրագիրը։ Այսպիսով, դատարանը հաստատել է ավելի վաղ բաժնետերերի ժողովի ժամանակ ընդունված որոշումն ընկերությանն աշխատանքի վերադառնալու և ստեղծված պարտքերը մարելու հնարավորություն տրամադրելու մասին։ Նման որոշումը նշանակում է, որ ավիաընկերությունը պետք է մարի պարտքերը, վարձակալի ինքնաթիռներ և վերսկսի չվերթերը։

Համբարձումյանի խոսքով, ավիաընկերության բաժնետերը` East Prospect Fund–ը (բաժնետոմսերի 49 տոկոսի սեփականատերն է, խմբագրություն), ինքնուրույն որոշել է ֆինանսական հարցերը, մասնավորապես` նավիգացիայի, վառելիքի և այլնի հետ կապված պարտքերի գծով։ 

«Ընկերությունը նախատեսում է վերադառնալ շուկա, սակայն հիմա բարդ է նշել ինչ–որ ժամկետներ։ Սա բիզնես է, մենք արդեն լուծել ենք ֆինանսավորման հետ կապված հարցերն ու անպայման կվերադառնանք շուկա», – ասաց մարկետինգի գծով տնօրենը։

Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2015 թ.–ին Air Armenia–ին սնանկ է ճանաչել HSBC Բանկի Հայաստանի ներկայացրած հայցի հիման վրա։ Բանկի նկատմամբ ավիաընկերության պարտքը կազմել է 2 մլն 150 հազար եվրո։ Air Armenia–ն բողոքարկել է սնանկության ճանաչման մասին դատարանի վճիռը, սակայն Վերաքննիչ դատարանը մերժել է հայցը և ուժի մեջ թողել առաջի ատյանի դատարանի վճիռը։ Այսպիսով, սկսվել է ընկերության սնանկության գործընթացը։

2015 թ.–ի օգոստոսին East Prospect Fund–ից ավիաընկերության հաշվեկշռին փոխանցվել է 68,6 մլն դոլարի ներդրում։ Սակայն ընկերությունը չի կարողացել դրամի վերածել պարտատոմսերը մինչև Air Armenia–ի առողջացման ծրագրի հաստատումը։

2015 թ.–ի սեպտեմբերի դրությամբ ընկերության պարտքերն ընդհանուր առմամբ կազմում էին 16 մլն դոլար։ Ավիաընկերությունը պարտք է «Ալա ինթերնեյշնլին»` 2,5 մլն դոլար, Գագիկ Ծառուկյանին` 400 հազար դոլար, ընկերությունը նաև պարտք է «Զվարթնոց» օդանավակայանին, Ամերիաբանկին և Կոնվերս բանկին, Ինգո Արմենիա ապահովագրական ընկերությանը։–0–