Ակբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Ակբա բանկը տեղական արտադրողների զարգացումը խթանելու, աշխարհի տարբեր երկրներում հայկական արտադրանքի արտահանմանը նպաստելու և հայաստանյան բիզնեսի մրցունակության բարձրացմանն աջակցելու նպատակով մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ առաջարկում է Հայաստանում այս պահին գործող արտահանման ֆակտորինգի լավագույն պայմանները։
Ֆակտորինգի տարեկան տոկոսադրույք
· Եվրո` 4.9%
· ԱՄՆ դոլար` 6.9%
Տրամադրման միջնորդավճար
Հաշիվ-ապրանքագրի գումարի 0.3% (նվազագույնը՝ 5000 ՀՀ դրամ):
Առաջարկից կարող են օգտվել Հայաստանում գործող այն կազմակերպությունները, որոնք զբաղվում են ապրանքների կամ ծառայությունների արտահանմամբ:
Ակբա բանկի կողմից տրամադրվող արտահանման ֆակտորինգի միջոցով տեղական արտադրողներն ու ծառայություններ մատուցող կազմակերպություններն իրենց արտադրանքն ու ծառայությունները կկարողանան արտահանել Եվրոպական միության երկրներ, ԱՄԷ, ԱՄՆ, Չինաստան և աշխարհի շատ այլ երկրներ։
Ակբա բանկն այս առաջարկով հայաստանյան ընկերությունների համար հնարավորություն է ստեղծում մեծացնել իրենց մրցունակությունն ու ընդլայնել արտահանման աշխարհագրությունն ամբողջ աշխարհում։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։