Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 5, շաբաթ
եղանակը
Երևանում
+29

Ակբա բանկը ստացել է «Հաճախորդների պաշտպանության հավաստագրման» ոսկե մակարդակ

10.03.2025, 15:57
Ակբա բանկը միջազգային հեղինակավոր MFR գործակալության կողմից արժանացել է «Հաճախորդների պաշտպանության հավաստագրման» (Customer protection certification) ամենաբարձր՝ ոսկե մակարդակի
Ակբա բանկը ստացել է «Հաճախորդների պաշտպանության հավաստագրման» ոսկե մակարդակ

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի․/ԱՌԿԱ/․ Ակբա բանկը միջազգային հեղինակավոր MFR գործակալության կողմից արժանացել է «Հաճախորդների պաշտպանության հավաստագրման» (Customer protection certification) ամենաբարձր՝ ոսկե մակարդակի, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

MFR-ի կողմից Ակբա բանկի հավաստագրումը ևս մեկ անգամ արտացոլում է՝ 

  • բանկում հաճախորդների հետ գործարար հարաբերությունների համապատասխանությունը հաճախորդների սպասարկման միջազգային չափանիշներին,
  • բանկի՝ հաճախորդակենտրոն գործունեության ընկալման բարձր մակարդակը,
  • հաճախորդների սպասարկման մեծ փորձառությունը։

Ակբա բանկի մասին

Ակբա բանկը Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից է, երկրի գյուղոլորտի ֆինանսավորման բացարձակ առաջատարը: 2021 թվականին իրականացված բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխումից (IPO) հետո Ակբա բանկն ունի ավելի քան 5200 բաժնետեր: Թվային նորագույն լուծումների ներդրման, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ բանկն անդադար զարգացնում է տրամադրվող ֆինանսական ծառայությունների քանակն ու որակը: Ակբան ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, ունի 65 մասնաճյուղ, համարվում է երկրի և ֆինանսական համակարգի խոշոր գործատուներից մեկը:

MFR-ի մասին

MFR-ը միջազգային վարկանիշային գործակալություն է, որն իրականացնում է գնահատումներ, տրամադրում տեխնիկական փորձագիտական աջակցություն ֆինանսական ոլորտին։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։