Рейтинг@Mail.ru
USD
377.84
EUR
445.25
RUB
4.9333
GEL
141.25
2026 թ. փետրվարի 25, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Ակբա բանկի խումբը զարգացնում է թափանցիկ կառավարման համակարգը (ՎԻԴԵՈ)

Երեկ, 17:03
Թափանցիկ կառավարման ամրապնդման նպատակով Ակբա բանկի խումբը ներդրել է ազդարարման նոր հարթակ. ՎԻԴԵՈ
Ակբա բանկի խումբը զարգացնում է թափանցիկ կառավարման համակարգը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Ակբա բանկի խումբը կառավարման արդյունավետության, թափանցիկության ու հաշվետվողականության բարձրացման նպատակով շարունակում է կորպորատիվ կառավարման մշակույթի լայնածավալ բարեփոխումները։ Արդյունքում Ակբա բանկի խմբում ներդրվել են առանցքային ներքին ակտեր.

  • Համապատասխանության քաղաքականությունը, 
  • Էթիկայի և Վարքագծի կանոնագրքերը, 
  • Շահերի բախման կառավարման քաղաքականությունը,
  • Ազդարարման քաղաքականությունը։

Թափանցիկ կառավարման ամրապնդման նպատակով Ակբա բանկի խումբը ներդրել է ազդարարման նոր հարթակ, որը հասանելի է խմբի բոլոր շահակիցների համար և սպասարկվում է եվրոպական անկախ մատակարար Whispli ընկերության կողմից։

Whispli-ն կազմակերպություններին հնարավորություն է տալիս ստեղծել ապահով և էթիկական աշխատանքային միջավայր՝ ազդարարողներին տրամադրելով լիակատար անանունության հնարավորություն։

Հարթակը անկախ է և ինտեգրված չէ Ակբա բանկի խմբի ներքին համակարգերին, ինչը լրացուցիչ երաշխիք է ազդարարողների գաղտնիության պաշտպանության համար։ Հարթակը հասանելի է բանկի պաշտոնական կայքէջից՝ «Ազդարարել» կոճակի միջոցով։

Բացի առցանց հարթակից՝ գործում է նաև ազդարարման թեժ գիծ՝ +374 33 35 35 71։ Ձայնային հաղորդագրությունների միջոցով ազդարարման դեպքում կիրառվում է ձայնի ավտոմատ փոփոխություն՝ նույնականացումը բացառելու նպատակով։

Մանրամասն՝ տեսանյութում։


Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։