Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

«Ամերիա» ԸԽ–ն «Սպորտ կյանքի համար» բարեգործական աճուրդ կանցկացնի հիվանդ երեխաներին օգնելու համար

11.12.2014, 19:30
«Ամերիա» ընկերությունների խումբը դեկտեմբերի 12-ին կազմակերպում է ավանդական` արդեն հինգերորդ բարեգործական աճուրդը, հայտնում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը։

«Ամերիա» ԸԽ–ն «Սպորտ կյանքի համար» բարեգործական աճուրդ կանցկացնի հիվանդ երեխաներին օգնելու համար
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Ամերիա» ընկերությունների խումբը դեկտեմբերի 12-ին կազմակերպում է ավանդական` արդեն հինգերորդ բարեգործական աճուրդը, հայտնում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը։ Հաղորդման համաձայն` աճուրդի ողջ հասույթը կուղղվի քաղցկեղային, հեմատոլոգիական, իդեոպաթիկ արթրիտ և հրատապ բուժում պահանջող այլ հիվանդություններ ունեցող երեխաների բուժմանը: «Սպորտը կյանքի համար» խորհրդանշական անվանումը կրող այս բարեգործական աճուրդն իր շուրջն է համախմբել հայազգի և այլազգի միջազգային ճանաչելիություն և հաջողություններ ունեցող մարզիկների, ովքեր նվիրաբերել են իրենց իսկ ստորագրությամբ սպորտային իրեր»,– նշվում է հաղորդագրությունում։ Միջոցառմանը կմասնակցեն մեծանուն այնպիսի մարզիկներ և գրոսմայստերներ, ինչպիսիք են հունահռոմեական ոճի հայ ըմբշամարտիկ, Oլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Լևոն Ջուլֆալակյանը, Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը, շախմատի Oլիմպիական չեմպիոն, գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը և այլ աշխարհահռչակ մարզիկներ: «Կոչ ենք անում համախմբվել և Հայաստանում բնակվող հիվանդ փոքրիկներին օգնություն ցուցաբերելու համար իրականացնել նվիրաբերում` փոխանցելով գումար Ամերիաբանկում բացված 1570036910764400 բարեգործական հաշվեհամարին կամ կատարել առցանց նվիրաբերություն: Անգամ ամենափոքր աջակցությունը նշանակություն ունի...»,– ասվում է հաղորդման մեջ։ «Ամերիաբանկ» ՓԲԸ–ն ունիվերսալ բանկ է, որը ներդրումային, կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ է մատուցում բանկային համալիր լուծումների տեսքով։ Սա Հայաստանի առաջին ներդրումային բանկն է, որը 2007 թվականից տրամադրում է բանկային նորարարական ծառայությունների լայն շրջանակ։ Բանկի ակտիվները 2014 թվականի սեպտեմբերի 30–ի դրությամբ կազմել են 334 մլրդ դրամ (աճը տարեսկզբից` 6%), կապիտալը` 40.9 մլրդ դրամ (աճը` 5.7%), վարկային ավանդները` 221.3 մլրդ դրամ (աճը` 19.55%), հաճախորդների նկատմամբ պարտավորությունները` 206.3 մլրդ դրամ (աճը` 21.4%)։ Բանկի շահույթը երրորդ եռամսյակում կազմել է 5.1 մլրդ դրամ 2013 թվականի երրորդ եռամսյակի 4.6 մլրդ դրամի դիմաց։ ($1- 459,09 դրամ)։ -0-