Ամերիաբանկը խոշորացման գործարքներ է ծրագրում Հայաստանում առաջիկա երկու տարիներին
23.10.2012,
17:03
«Ամերիաբանկ» ՓԲԸ–ն խոշորացման գործարքների իրագործում է ծրագրում Հայաստանի բանկային համակարգում մեկ–երկու տարիների ընթացքում, հայտարարեց բանկի զարգացման տնօրեն Տիգրան Ջրբաշյանը։
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Ամերիաբանկ» ՓԲԸ–ն խոշորացման գործարքների իրագործում է ծրագրում Հայաստանի բանկային համակարգում մեկ–երկու տարիների ընթացքում, հայտարարեց բանկի զարգացման տնօրեն Տիգրան Ջրբաշյանը։
«Մենք ծրագրում ենք մեկ–երկու տարիների ընթացքում լուրջ գործարքներ իրականացնել Հայաստանում` հաշվի առնելով ինչպես Բազել–3–ի շրջանակներում կարգավորիչի առաջ քաշած նորմատիվները, այնպես էլ հետագա զարգացման տեսանկյունից»,– երեքշաբթի մամուլի ասուլիսում ասաց նա։
Այդ կապակցությամբ Ջրբաշյանը նկատեց, որ որոշ հայկական բանկեր արդեն այսօր ստիպված են սահմանափակել վարկավորումը։ «Այդ բանկերի համար զսպող գործոն է վարկավորման համար անհրաժեշտ կապիտալի ոչ բավարար մակարդակը»,– ասաց նա։
Ջրբաշյանը նշեց, որ Ամերիաբանկը ծրագրել է, մասնավորապես, հաջորդ տարի բավականին հավակնոտ ծրագիր իրականացնել, և ներկայում ռազմավարության շրջանակներում բիզնես–ծրագրի հստակեցում է կատարվում։
Զերծ մնալով կոնկրետ թվեր հնչեցնելուց` զարգացման տնօրենը նշեց, որ բանկը մտադիր է պահպանել աճի տեմպերը, գերազանցել բանկային համակարգի 18-20–տոկոսանոց աճի միջին ցուցանիշը և պահպանել շուկայում ունեցած դիրքերը։
«Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի նախագահն է Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրենը` Արտակ Հանեսյանը:
2010թ.-ին տեղի ունեցավ Ամերիաբանկի և Կասկադբանկի միաձուլումը: Կասկադբանկի և Ամերիաբանկի բաժնետերերը` «Կասկադ Կապիտալ Հոլդինգս» և «Թի-Դի-Էյ Հոլդինգս Լիմիթեդ» ընկերությունները նշել են, որ միաձուլման նպատակը Հայաստանի ֆինանսական հատվածին աջակցելն է, հզոր և կայուն ֆինանսական պլատֆորմի ստեղծումը երկրի հետճգնաժամային տնտեսական զարգացման համար։--0--