Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+2

Ամերիաբանկը ներկայացրել է հիփոթեքի աննախադեպ պայմաններ TOON EXPO ցուցահանդեսում

05.09.2025, 17:22
Հատուկ TOON EXPO անշարժ գույքի ցուցահանդեսի այցելուների համար Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքի աննախադեպ պայմաններ
Ամերիաբանկը ներկայացրել է հիփոթեքի աննախադեպ պայմաններ TOON EXPO ցուցահանդեսում

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հատուկ TOON EXPO անշարժ գույքի ցուցահանդեսի այցելուների համար Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքի աննախադեպ պայմաններ։

«Հատուկ TOON EXPO-ի այցելուների համար Ամերիբանկն առաջարկում է վարկավորման հատուկ պայմաններ սեպտեմբերի 5-ին, 6-ին և 7-ին. միայն էքսպոյի Ամերիաբանկի տաղավարի այցելուներին Ամերիաբանկը կտրամադրի հիփոթեքային վարկեր 12% անվանական տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք՝ 12.67%)», – հայտարարել է Ամերիաբանկի երկարաժամկետ բանկային ծառայությունների թրայբի ղեկավար Վահրամ Գևորգյանը։

Նրա խոսքով՝ Ամերիաբանկը TOON EXPO-ին մասնակցում է որպես հիփոթեքային շուկայի առաջատար՝ մեծ թիմով և գործիքակազմի լայն տեսականիով։

«Մենք ոչ միայն առաջարկում ենք առաջարկներ նրանց համար, ովքեր ցանկանում են անշարժ գույք ձեռք բերել Հայաստանում, այլև նպաստում ենք շուկայի կայուն զարգացմանը», - ասաց Գևորգյանը՝ նշելով, որ Հայաստանի անշարժ գույքի շուկան կայունացել է և շարունակում է գրավիչ մնալ։

Ամերիաբանկը հիփոթեքային վարկերի պորտֆելի ծավալով պահպանում է առաջատարի դիրքը Հայաստանի բանկային համակարգում՝ 22.6% շուկայի մասնաբաժնով (30.06.2025 թ․): 2025թ․ առաջին 6 ամսում բանկի հիփոթեքային վարկերի պորտֆելն աճել է 12.3 մլրդ դրամով` 30.06.2025-ի դրությամբ կազմելով ավելի քան 360 մլրդ դրամ: 

Ամերիաբանկի մասին 

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։ 

Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: