Սույն թվականի մայիսի 5-ից Ամերիաբանկի կոնտակտային կենտրոնը գործում է շուրջօրյա` 24/7 ռեժիմով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:
06.05.2014,
15:32
Սույն թվականի մայիսի 5-ից Ամերիաբանկի կոնտակտային կենտրոնը գործում է շուրջօրյա` 24/7 ռեժիմով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /ԱՌԿԱ/. Սույն թվականի մայիսի 5-ից Ամերիաբանկի կոնտակտային կենտրոնը գործում է շուրջօրյա` 24/7 ռեժիմով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:
«Շուրջօրյա հասանելիությունն աննախադեպ է հայաստանյան բանկային համակարգում, այն հնարավորություն կընձեռի ցանկացած օր, ցանկացած ժամի օգտվել կոնտակտային կենտրոնի ծառայություններից, մասնավորապես` քարտերի սպասարկման ծառայություններից», - նշված է հաղորդագրությունում։
Ամերիաբանկի կոնտակտային կենտրոնը գործում է համաշխարհային շուկայում առաջատար AVAYA համակարգի միջավայրում, որը հնարավոր է դարձնում օն-լայն ռեժիմով արդյունավետ կառավարել կոնտակտային կենտրոնի աշխատանքը` սեգմենտավորելով մուտքային բոլոր զանգերը և իրականացնելով ճիշտ և հստակ մասսայական հաղորդակցում:
Կենտրոնում աշխատում են բարձր որակավորում ունեցող աշխատակիցներ, որոնք անցել են հատուկ վերապատրաստումներ բանկային ծառայությունների, հաճախորդների սպասարկման ոլորտում:
Հեռանկարային ծրագրերում Ամերիաբանկը նախատեսում է կոնտակտային կենտրոնը զարգացնել` դարձնելով այն Բանկի վիրտուալ մասնաճյուղ, որի միջոցով հաճախորդները հնարավորություն կունենան շուրջօրյա օգտվելու բանկային ամենատարբեր ծառայություններից:
«Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:
Ամերիաբանկի ակտիվները 2014 թվականի առաջին եռամսյակում աճել են 8 տոկոսով և կազմել են 339 մլրդ դրամ։ Բանկի ընդհանուր պարտավորություններն առաջին եռամսյակում աճել են գրեթե 9 տոկոսով և կազմել են 300 մլրդ դրամ` բանկային համակարգում նվազման ընդհանուր միտման դեպքում։ Վարկային ներդրումների աճը կազմել է 2,5%։ Վարկային պորտֆելն առաջին եռամսյակում կազմել է 181 մլրդ դրամ։ --0--