Рейтинг@Mail.ru
USD
391.59
EUR
421.7
RUB
4.6712
GEL
141.37
2025 թ. մարտի 28, ուրբաթ
եղանակը
Երևանում
+17

Ամերիաբանկն ընդլայնման գործարքներ չի ծրագրում 2013 թվականին

30.01.2013, 20:41
Այս պահին Ամերիաբանկը Հայաստանի բանկային հատվածի խոշորացման որևէ գործարք չի ծրագրում, չորեքշաբթի մամուլի ասուլիսում հայտնեց «Ամերիաբանկ» ՓԲԸ–ի ֆինանսական տնօրեն Գևորգ Թառումյանը։
Ամերիաբանկն ընդլայնման գործարքներ չի ծրագրում 2013 թվականին
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /ԱՌԿԱ/. Այս պահին Ամերիաբանկը Հայաստանի բանկային հատվածի խոշորացման որևէ գործարք չի ծրագրում, չորեքշաբթի մամուլի ասուլիսում հայտնեց «Ամերիաբանկ» ՓԲԸ–ի ֆինանսական տնօրեն Գևորգ Թառումյանը։

Միաժամանակ, նրա խոսքով, համապատասխան առաջարկությունների դեպքում Ամերիաբանկը միշտ պատրաստ է նմանատիպ գործարքներ իրականացնել, քանի որ տվյալ գործընթացը դիտարկում է որպես այլընտրանքային զարգացում։

«Մենք, անշուշտ, այս պահին հիմնական շեշտը դնում ենք օրգանական աճի վրա, սակայն քանի որ շուկան փոքր է, օրգանական աճի հնարավորությունները սահմանափակ են, և մենք միշտ դիտարկում ենք այդ այլընտրանքային տարբերակը»,– նշեց նա։

2010 թվականին  կայացավ Ամերիաբանկի և Կասկադ բանկի միաձուլումը։ Երկու բանկերի բաժնետերերը` «Թի–Դի–Էյ Հոլդինգս Լիմիթեդ» և «Կասկադ Կապիտալ Հոլդինգս» ընկերությունները որպես միավորման հիմնական դրդապատճառ նշեցին օժանդակությունը Հայաստանի ֆինանսական հատվածին, ինչպես նաև ֆինանսական կայուն պլատֆորմի ստեղծումը երկրի հետճգնաժամային զարգացման համար։

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ ($1 – 407,75 դրամ է)։-0-