Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+8

Ամերիաբանկի Visa 2 քարտապանները Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը մասնակցելու ուղեգրեր են շահել դեպի Բրազիլիա

12.05.2014, 14:49
Ամերիաբանկի Visa քարտապաններ Աննա Ղարիբյանն ու Արթուր Թորոսյանը Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը մասնակցելու ուղեգրեր են շահել դեպի Բրազիլիա, հունիսի 16–19–ին նրանք կլինեն Ֆորտալեզայում և հունիսի 30–ից հուլիսի 3–ը` Սալվադորում։
Ամերիաբանկի Visa 2 քարտապանները Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը մասնակցելու ուղեգրեր են շահել դեպի Բրազիլիա
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկի Visa քարտապաններ Աննա Ղարիբյանն ու Արթուր Թորոսյանը Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը մասնակցելու ուղեգրեր են շահել դեպի Բրազիլիա, հունիսի 16–19–ին նրանք կլինեն Ֆորտալեզայում և հունիսի 30–ից հուլիսի 3–ը` Սալվադորում։

Ամերիաբանկը կազմակերպել էր խաղարկություն իր Visa քարտապանների համար, որոնք ս.թ. մարտի 10-ից մինչև ապրիլի 30-ը ներառյալ Visa քարտերով կկատարեին առնվազն 200,000 ՀՀ դրամի կամ դրան համարժեք արտարժույթով անկանխիկ վճարումներ (բացառությամբ` կոմունալ վճարումները և քարտից քարտ փոխանցումները): Ընդ որում, 200,000 ՀՀ դրամ նվազագույն շեմը կարող էր ապահովվել և' կուտակային, և' միանվագ եղանակով: Վիճակահանությանը մասնակցել է առավելագույն քանակությամբ գործարքներ իրականացրած 300 քարտապան:

Վիճակահանության մնացած մասնակիցները ստացան խրախուսական մրցանակներ ֆուտբոլի գնդակների և սպորտային պայուսակների տեսքով։

Ինչպես երկուշաբթի կայացած ուղեգրերի վիճակահանության ընթացքում նշել է Ամերիաբանկի մանրածառ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը, քարտային բիզնեսը բանկի համար առաջնահերթություններից մեկն է, ինչի կապակցությամբ բանկն այդ ուղղության զարգացման համար կանոնավոր կերպով տարատեսակ ակցիաներ է անցկացնում, որոնց հիմնական նպատակն է ավելացնել քարտապանների թիվն ու անկանխիկ վճարումների աճ ապահովել։

«Ակցիայի անցկացման ընթացքում անկանխիկ գործարքների թիվն աճեց 33 տոկոսով, որոնցից Visa քարտերով իրականացված գործարքների թիվն ավելացավ 55 տոկոսով, ինչը լավ աճ է Visa քարտերի համար», – ասել է Բարսեղյանը։

Նրա խոսքերով` նույն ժամանակահատվածում բանկի անկանխիկ գործարքների ծավալն ավելացավ 26 տոկոսով, որոնցից Visa քարտերով գործարքները` 42 տոկոսով։

«Ընդհանուր առմամբ, վերջին տարիների ընթացքում քարտային բիզնեսը մեր բանկում ինչպես իրականացվող գործարքների թվով, այնպես էլ ծավալով, աճի կայուն միտում է գրանցում։ Մենք բավականին հավակնոտ ծրագրեր ունենք, ինչի կապակցությամբ կշարունակենք ակցիաների անցկացումն ու նոր ծառայությունների ներդրումը` մեր նախատեսված ցուցանիշների աճն ապահովելու նպատակով», – ասել է Բարսեղյանը։

Նա նաև ընդգծել է, որ կա նաև անկանխիկ գործարքների թվի աճի միտում, որոնց տեսակարար կշիռը, բանկում իրականացվող կանխիկ գործառնությունների հետ համեմատ, զգալիորեն աճել է։

Ամերիաբանկի տվյալներով` բանկի քարտապանների ընդհանուր թիվը 2014 թ.–ի ապրիլի 30–ի դրությամբ գերազանցել է 55 հազարը։

«Ամերիաբանկ» ՓԲԸ–ն ունիվերսալ բանկ է, որը տրամադրում է ներդրումային, կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ բանկային լուծումների համալիր փաթեթի տեսքով։ Սա Հայաստանի առաջին ներդրումային բանկն է, որը 2007 թ.–ից բանկային ներդրումային ծառայությունների լայն շրջանակ է մատուցում։–0–