ArCa քարտերով 2011թ.-ին իրականացվել է ավելի քան 243,2 մլրդ դրամի 5960457 փոխանցում
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /ԱՌԿԱ/. «Արմենիան Քարդ» (ArCa) ազգային վճարային համակարգի ArCa պլաստիկ քարտերի միջոցով 2011թ.-ին իրականացվել է ավելի քան 243,2 մլրդ դրամի 5960457 փոխանցում, ինչը 2010թ. գործարքների ծավալը գերազանցում է 15%-ով, ասաց «Armenian Card» (ArCa) վճարային համակարգի գործադիր տնօրեն Իշխան Մխիթարյանը:
«2011թ.-ին միջազգային քարտերով իրականացվել է մոտ 299,4 մլրդ. դրամի 5515770 փոխանցում: 2010թ. համեմատ աճը կազմում է 42%»,- ասաց նա «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում:
Ընդհանուր առմամբ, ըստ Մխիթարյանի, փոխանցումների քանակը և ծավալը տարեկան աճում է մոտ 10-15%-ով:
Նա նշեց, որ անցյալ տարի թողարկվել է 315163 պլաստիկ քարտ, և այսօր ակտիվ քարտերի ընդհանուր թիվը 836066 է:
«Վերջին ամսվա ընթացքում 836066 ակտիվ քարտերից տրանզակցիա է կատարվել 590414-ով, ինչը 71% է կազմում»,- հստակեցրեց նա:
Գործադիր տնօրենը հայտնեց, որ անցյալ տարի մեկ պլաստիկ քարտով գրանցվել է միջինը 17 տրանզակցիա՝ 47282 միջին ծավալով:
Միաժամանակ, նրա խոսքերով, կանխիկ տրանզակցիաների միջին ծավալը կազմել է 49983, անկանխիկներինը՝ 35763 դրամ:
«Հետաքրքիր է այն, որ տարեցտարի համակարգով միջին տրանզակցիայի միջին ծավալի ցուցանիշները գործնականում չեն փոխվում. Դրանք տատանվում են 47-49 դրամի սահմաններում»,- ասաց Մխիթարյանը:
2011թ. վերջի տվյալներով՝ «Արմենիան քարդ» համակարգում գործել է 4148 սպասարկման կետ, որտեղ տեղադրվել է 4740 POS-տերմինալ: Բանկոմատների թիվը եղել է 837: Սպասարկման կետերի թիվը մեկ տարվա ընթացքում աճել է 40%-ով, POS-տերմինալներինը՝ 37%-ով, բանկոմատներինը՝ 24%-ով:
«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2000 թ.-ի մարտի 16-ին որպես վճարների միասնական ազգային համակարգ: Այսօրվա դրությամբ Հայաստանի 21 առևտրային բանկերից 19-ը այս կամ այն կարգավիճակում մասնակցում է ArCa վճարային համակարգին: Ազգային համակարգի շրջանակներում շրջանառության մեջ են գտնվում տարատեսակ ապրանքներ՝ ArCa քարտերի հիման վրա՝ ArCa Debit, ArCa Classic, ArCa Gold, ArCa Business, ArCa Affinity, ArCa Co-branded, ArCa Platinum, ինչպես նաև ArCa կենսաթոշակային քարտ: Ընկերությունը MasterCard Europe միջազգային վճարային համակարգի լիիրավ անդամ է և VISA համակարգի համար պրոցեսինգային ծառայություններ մատուցող կենտրոն (Third Party Processor): ($1 –406,36 դրամ է)–0—