Արցախում առաջին անգամ հավաքվում ու թողարկվում են «Կամազ» մակնիշի մասնագիտացված մեքենաներ
29.10.2012,
18:51
Արցախում առաջին անգամ հավաքվում ու թողարկվում են «Կամազ» մակնիշի աղբատար ու ձնմաքրման հատուկ մասնագիտացված մեքենաներ, տեղեկացնում է Արցախի հանրային հեռուստատեսությունը:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Արցախում առաջին անգամ հավաքվում ու թողարկվում են «Կամազ» մակնիշի աղբատար ու ձնմաքրման հատուկ մասնագիտացված մեքենաներ, տեղեկացնում է Արցախի հանրային հեռուստատեսությունը:
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը այցելել է «ԱԿԱ 27-18» ՓԲԸ ու տեղում ծանոթացել մեքենաշինության ընթացքին:
Ինչպես հայտնեց ընկերության ղեկավար Արթուր Բաբուրյանը, մեքենաշինության աշխատանքները սկսել են 2012 թվականի մայիսից՝ ԼՂՀ կառավարության կողմից համապատասխան ֆինանսական աջակցություն ստանալուց հետո:
«Մեքենաների մասերը բերվում են Ռուսաստանից և տեղում հավաքվում: ԱՅդպիսով մեզ հաջողվում է զգալի կերպով ֆինանսական միջոցներ տնտեսել: Եթե այդ մեքենան Ռուսաստանում շուրջ 80 հազար դոլար արժե, ապա մասերը ներմուծելուց ու այստեղ հավաքելուց հետո մեքենայի արժեքը 55 հազար դոլար է կազմում»,- նշեց Բաբուրյանը:
Նա հայտնեց, որ արդեն պատրաստ է «Կամազ» մակնիշի ձնմաքրման հատուկ մասնագիտացված մեքենա:
«Մոտավորապես տասը օր հետո պատրաստ կլինի նաև աղբատար մեքենան, որից հետո ձեռնարկությունը կսկսի ևս երկու ձյուն մաքրող մեքենաներ հավքել, որոնք նախատեսված են Ստեփանակերտ-Բերդաձոր ավտոճանապարհի և մայրաքաղաքի դժվարանցանելի ճանապարհների համար: Արդեն հինգ աղբատար մեքենաներ հավաքելու պատվեր ունենք»,- ասաց Բաբուրյանը:--0-