Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

Արդշինբանկը գործարկում է նոր գործիքակազմ իր sme.ardshinbank.am հարթակում ՓՄՁ-ների համար

Այսօր, 14:04
Արդշինբանկը հայտարարում է նոր գործիքակազմ գործարկելու մասին իր sme.ardshinbank.am հարթակում՝ առաջարկելով փոքր և միջին ձեռնարկություններին առավել հարմար, արագ և հասանելի ճանապարհ անհրաժեշտ ֆինանսավորումը ստանալու համար
Արդշինբանկը գործարկում է նոր գործիքակազմ իր sme.ardshinbank.am հարթակում ՓՄՁ-ների համար

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Արդշինբանկը հայտարարում է նոր գործիքակազմ գործարկելու մասին իր sme.ardshinbank.am հարթակում՝ առաջարկելով փոքր և միջին ձեռնարկություններին առավել հարմար, արագ և հասանելի ճանապարհ անհրաժեշտ ֆինանսավորումը ստանալու համար, հաղորդում է Արդշինբանկի մամուլի ծառայությունը։

sme.ardshinbank.am հարթակն այսօր հնարավորություն է տալիս բավարարել բիզնեսի բնականոն գործունեությունն ապահովող բոլոր գործիքները։ Առանց բանկ այցելելու կարելի է մի քանի քայլով հաշիվ բացել, քարտ պատվիրել և գրանցել pos տերմինալ՝ ձեր բիզնեսի ամենօրյա վճարումների համար։

Նոր թվային գործիքը հնարավորություն է տալիս վարկային հայտը ներկայացնել ամբողջությամբ օնլայն՝ առանց բանկ այցելելու։ Լուծումը նախատեսված է աջակցելու ձեռնարկություններին իրենց գործունեության ընդլայնման, շրջանառու միջոցների համալրման, հիմնական միջոցների ձեռքբերման, ընթացիկ կարիքների ֆինանսավորման, ինչպես նաև պարտավորությունների վերաֆինանսավորման գործընթացում։

Առաջարկը նախատեսված է ՀՀ տարածքում գրանցված ՓՄՁ ոլորտում գործունեություն իրականացնող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի համար։

Վարկի հիմնական պայմաններն են.

·       Գումար՝ 1–15 մլն դրամ կամ 2 000–50 000 ԱՄՆ դոլար / եվրո

·       Ժամկետ՝ 12–60 ամիս

·       Արտոնյալ ժամանակահատված (մայր գումարի մասով)՝ մինչև 12 ամիս ներառյալ

·       Վճար չի սահմանվում դիմումի դիտարկման և վարկի տրամադրման համար

·       Տարեկան անվանական տոկոսադրույքը՝ ՀՀ դրամ՝ 16%, ԱՄՆ դոլար՝ 14%, Եվրո՝ 12.5%, փաստացի տոկոսադրույքը՝ 13.26%–17.36%

·       Վարկի մարման կարգ՝ անուիտետային 

Ինչպես ներկայացնել ավտոմատ վարկի հայտը. քայլերը շատ պարզ են․ անհրաժեշտ է պարզապես այցելել sme.ardshinbank.am, գրանցվել, ընտրել «Ավտոմատ վարկ» բաժինը, նշել գումարը, արժույթը, գործունեության ոլորտը և լրացնել անհրաժեշտ տվյալները։ Նշենք, որ Արդշինբանկը տրամադրում է նաև բիզնես վարկերի վերաֆինանսավորում՝ ավելի շահավետ պայմաններով գործող այլ բանկերից կամ վարկային կազմակերպություններից բիզնես վարկերն Արդշինբանկ տեղափոխելու դեպքում։

Ինչպես նշեցին բանկում. «Մեր նպատակը ապահովել ժամանակակից և հարմարավետ ֆինանսական գործիքներ ձեռնարկատերերի համար։ Բիզնես վարկերի օնլայն հարթակի նոր գործիքների գործարկումը նպատակ ունի բարձրացնել բանկային ծառայությունների մատչելիությունը և խթանել ՓՄՁ ոլորտի կայուն զարգացումը Հայաստանում։ Վստահ ենք, որ մեր հաճախորդները բարձր կգնահատեն այս նոր լուծումը»։

Արդշինբանկի մասին

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։ Արդշինբանկը Հայաստանի միակ ընկերությունն է, որն ունի աշխարհի երեք առաջատար՝ Standard & Poor's (BB- (Stable)), Moody’s (Ba3 (Stable)) և Fitch (BB- (Stable)) վարկանիշային ընկերությունների կողմից շնորհված վարկանիշեր: Բանկն ունի Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին հավասար վարկանիշ, ինչը մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշն է: 

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: