Рейтинг@Mail.ru
USD
381.66
EUR
444.4
RUB
4.9734
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Առէկսիմբանկում սկսելու են գործել «Ինտերնետ-բանկինգ» ծառայության նոր սակագներ

26.05.2015, 14:20
2015թ. հունիսի 1-ից «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում սկսելու են գործել «Ինտերնետ-բանկինգ» հեռակա բանկային սպասարկման համակարգով բանկի կողմից տրամադրվող ծառայությունների նոր սակագները, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:  
Առէկսիմբանկում սկսելու են գործել «Ինտերնետ-բանկինգ» ծառայության նոր սակագներ
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /ԱՌԿԱ/. 2015թ. հունիսի 1-ից «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում սկսելու են գործել «Ինտերնետ-բանկինգ» հեռակա բանկային սպասարկման համակարգով բանկի կողմից տրամադրվող ծառայությունների նոր սակագները, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:  

Նոր սակագները տարածվելու են ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց սպասարկման վրա, նշվում է հաղորդագրության մեջ։

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում «Ինտերնետ-բանկինգ» ծառայությունը գործում է 2009 թվականի նոյեմբերից: Ծառայությունը հնարավորություն է տալիս հաճախորդին ստուգել իր բանկային հաշիվների ընթացիկ մնացորդները, հաշվի քաղվածքները, վարկային և ավանդային պայմանագրերը, վարկերի մարման ժամանակացույցերը, ինչպես նաև կատարել դրամական փոխանցումներ, կոմունալ վճարումներ, վարկի մարումներ և ավանդային գումարների համալրումներ: -0-