Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 17, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+17

«Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի աշխատակիցներին պատվոգրեր և հուշամեդալներ են շնորհել

21.01.2014, 16:28
«Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի 15-ամյա hոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակում իրականացվել է աշխատակիցների պատվոգրերի և հուշամեդալների շնորհման հանդիսավոր արարողությունը:
«Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի աշխատակիցներին պատվոգրեր և հուշամեդալներ են շնորհել
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի 15-ամյա hոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակում իրականացվել է աշխատակիցների պատվոգրերի և հուշամեդալների շնորհման հանդիսավոր արարողությունը:

Ինչպես հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից, «Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենը, ելույթ ունենալով արարողության ժամանակ, մասնավորապես նշել է. «Բացվելով 1998 թվականի դժվար ճգնաժամային ժամանակ, մենք ոչ միայն գոյատևեցինք, այլև կարճ ժամանակում հասանք շոշափելի արդյունքների`զբաղեցնելով իր տեղը ՀՀ բանկային շուկայում: Այս տարիների ընթացքում Բանկը ունենալով հստակ ռազմավարություն` մշտապես կատարելագործել է իր  աշխատակիցների մասնագիտական հմտությունները, փորձելով հաճախորդներին տրամադրել առավել ամբողջական և որակյալ սպասարկում: Եվ այսօր Առէկսիմբանկը զբաղեցնում է առաջատար դիրքեր հանրապետության բանկային համակարգում` առաջին հերթին իր անձնակազմի շնորհիվ: Տարեդարձի կապակցությամբ ցանկանում եմ շնորհավորել բոլորիդ և շնորհակալություն հայտնել ձեզ:  Ձեր ամենօրյա աշխատանքը, ձեր մարդկային և մասնագիտական հատկանիշները հիմք են հանդիսանում Բանկի հաջող զարգացմանը` ի շահ հաճախորդների և ի շահ երկրի»:

«Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ. և 2007 թվականից Բանկը հանդիսանում է ռուսաստանյան խոշորագույն բանկերից մեկի` «Գազպրոմբանկ» (ԲԲԸ) դուստր ձեռնարկությունը: Առէկսիմբանկը հանդիսանում է VISA International and MasterCard միջազգային վճարային համակարգի պրինցիպալ անդամ, ինչպես նաև տեղական ArCa վճարային համակարգի անդամ: 2012 թվականի հունիսին Բանկը վավերացվել է VISA ընկերության կողմից՝ ստանալով համացանցում VISA քարտերի էքվայրինգ իրականացնելու հնարավորություն: -0-