Рейтинг@Mail.ru
USD
381.82
EUR
444.21
RUB
4.9178
GEL
141.6
2025 թ. դեկտեմբերի 11, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+8

Արմավիան հերքում է ընկերությունը ռուսական ներդրողներին վաճառելու մասին լուրերը

03.07.2012, 20:01
ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկատվությունն այն մասին, որ ռուսական ներդրողները հավակնում են Հայաստանի ազգային ավիափոխադրող Արմավիա ընկերությունը գնելուն, չի համապատասխանում իրականությանը, Facebook-ի իր էջում հայտարարել է ընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան:
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի. /ԱՌԿԱ/. ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկատվությունն այն մասին, որ ռուսական ներդրողները հավակնում են Հայաստանի ազգային ավիափոխադրող Արմավիա ընկերությունը գնելուն, չի համապատասխանում իրականությանը, Facebook-ի իր էջում հայտարարել է ընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան:

Նախօրեին «Газета. Ru» առցանց լրատվամիջոցը, հղում անելով իր աղբյուրին, տեղեկատվություն էր տարածել, որ Մոսկվայից ներդրողները կարող են գնել Արմավիա ընկերությունը $55 միլիոնով, և հնարավոր է՝ մինչև տարեվերջ ընկերությունը կվաճառվի:
Ըստ հրատարակության տվյալների՝ Արմավիայի սեփականատեր Միխայիլ Բաղդասարովին առաջարկը ստացվել է հայկական խորհրդարանի նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանից, որը Հայաստանից Մոսկվա է մեկնել 2011թ.-ին:
Ավետիսովան այդ տեղեկատվությունը «միանգամայն անհեթեթություն» է բնորոշել:

«Ըստ երևույթին, պետք է մտածել, որ անդորրի սեզոնն ավարտված է, և կրկին սկսել են ասեկոսեներ շրջանառել»,- գրել է նա: 

«Արմավիա» ավիաընկերությունը ստեղծվել է 1996 թվականին և համապատասխանում է IATA միջազգային չափանիշներին: 2005թ.-ին բաժնետոմսերի ամբողջական փաթեթը անցավ «Միկա Լիմիթեդ»-ի նախագահ Միխայիլ Բաղդասարովին:  
Այսօր «Արմավիա» ընկերությունը 40 ուղղություններով ավելի քան 100 չվերթ է իրականացնում դեպի 20 երկիր:--0-