«Արմավիա» ավիաընկերությունը վաճառում է ինքնաթիռներն ու գույքը
29.05.2013,
19:26
Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը հայտարարել է իր ինքնաթիռների ու գույքի վաճառքի մասին, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց ընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը հայտարարել է իր ինքնաթիռների ու գույքի վաճառքի մասին, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց ընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան։
Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը որոշում է կայացրել 2013թ.–ի ապրիլի 1–ից թռիչքները դադարեցնելու և սնանկացման ընթացակարգ սկսելու մասին։
«Այսպիսով, մենք վճարում ենք մեր պարտքերը, և որքան արագ մեզ հաջողվի վաճառել ինքնաթիռներն ու գույքը, այնքան ավելի արագ մենք կվճարենք նաև աշխատակիցների աշխատավարձերը, և տոմսերի փոխհատուցումը և բոլոր մնացած պարտքերը»,– ասաց Ավետիսովան։
Ըստ նրա, մի շարք ընկերություններ պարտքեր ունեն «Արմավիային», որոնցից վերջինը գումարային մուտքեր է սպասում։
Ավետիսովան դժվարացավ նշել վաճառքի դրված ինքնաթիռների թիվը։ Ընկերության պաշտոնական կայքի տվյալներով, «Արմավիան» իր կազմում ունի ութ օդանավ, այդ թվում` CRJ, Boeing և Airbus։
Նա նաև չնշեց ընկերության պարտքի չափը` հայտարարելով, որ դա կոմերցիոն գաղտնիք է։
Մայիսի 22–ին ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը տեղեկացրեց, որ հանրապետության կառավարությունը` ի դեմս Պետական եկամուտների կոմիտեի, հայց է ներկայացրել դատարան ազգային ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերության դեմ, այսպես կոչված, օդի հարկի գանձման հետ կապված։ Մայիսի 23-ին տեղեկություն հրապարակվեց, որ 17 մլրդ դրամի հայց է ներկայացվել։
«Արմենիա. Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ի գլխավոր մենեջերի տեղակալ Անդրանիկ Շխյանն էլ իր հերթին հայտնեց, որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի կողմից շահագործվող «Արմենիա. Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ի առջև ունեցած «Արմավիա» ավիաընկերության պարտքը կազմում է մոտ 5,536 մլն դոլար։
«Արմավիան» անցյալ տարի «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» (ՍՔԻ) ՓԲԸ–ին էր վերադարձրել իր կողմից պատվիրված Sukhoi SuperJet 100 երկու ինքնաթիռներից առաջինը` պատճառաբանելով , որ ինքնաթիռը վատ որակ ունի։ Երկրորդն այդպես էլ չէր բերվել Հայաստան, իսկ Բաղդասարովը հայտարարել էր, որ ՍՔԻ–ին պարտք չունի։
Սակայն «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ»–ում հայտարարել էին, որ «Արմավիան» առաջին շահագործվող ինքնաթիռի համար չի վճարել մոտ 4 միլիոն դոլար, և որ ընկերությունը չի կարողանում վերադարձնել օդանավը, քանի որ այն արգելանքի տակ է հայկական բանկերից մեկում, և եթե նրանք հրաժարվեն ինքնաթիռից, ապա պետք է հանեն արգելանքը։
Նաև, ինչպես նշում են հայկական ԶԼՄ–ները, «Արմավիայի» պարտքերը չեն սահմանափակվում ՍՔԻ–ի պարտքով։ Ինչպես գրում է «Հայկական ժամանակը», ընկերությունը ՎՏԲ Բանկում 22 մլն դոլարի չմարած վարկ ունի (Sukhoi SuperJet 100–ի գնման համար), ինչպես նաև իր աշխատակիցների 2-3 ամիսների աշխատավարձի չմարած պարտքը։
«Արմավիա» ավիաընկերությունը ստեղծվել է 1996 թվականին։ 2005 թվականին ընկերության բաժնետոմսերի ամբողջական փաթեթը գնեց «ՄԻԿԱ Լիմիթեդ» ընկերության նախագահ Միխայիլ Բաղդասարովին։ Սնանկացման մասին հայտարարելուց առաջ «Արմավիա» ընկերությունը 40 ուղղություններով ավելի քան 100 չվերթ էր իրականացնում դեպի 20 երկիր:-0-