#ՊԱՐՏՔ
Ամերիաբանկը տեղաբաշխել է 20 մլն ԱՄՆ դոլարի պարտքային արժեթուղթ
Ամերիաբանկն իր ներդրումային կառավարիչ responsAbility Investments AG ընկերության միջոցով հունիսի 10–ին հաջողությամբ տեղաբաշխել է 20 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտքային արժեթուղթ լյուքսեմբուրգյան չորս ներդրումային ֆոնդերի միջև:ՀՀ խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունել է «Պետական պարտքի մասին» օրենքում նախատեսված լրացումները
ՀՀ Ազգային ժողովը երկուշաբթի արտահերթ նիստի ժամանակ առաջին ընթերցմամբ ընդունել է «Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որը ներկայացրել էր կառավարությունը։ Փոփոխություններով նախատեսվում է «պետական պարտք» հասկացությունից հանել Կենտրոնական բանկի պարտքը։Հայաստանը 2015 թվականը կավարտի 4,8–4,9 մլրդ դոլարի չափով պետական պարտքով. գլխավոր գանձապետ
Հայաստանի պետական պարտքը 2015 թ.–ի արդյունքում կկազմի 4,8–4,9 մլրդ դոլար, ուրբաթ լրագրողներին խորհրդարանում հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար, հանրապետության գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը։ԱՄՀ. Հունաստանի հարցին վերաբերող գործարքը բարդ որոշումներ է պահանջում
Կիրակի Բրյուսելում Աթենքի և վարկատուների հերթական անարդյունավետ բանակցություններից հետո ԱՄՀ–ն հայտարարել է, որ հունական պետական պարտքի կարգավորման համաձայնագիրը կպահանջի, «որպեսզի բոլոր կողմերը բարդ որոշումներ ընդունեն», հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ֆրանս Փրես գործակալությանը։Եվրոպան պատրաստ չէ վճարել հունական պարտքերը (Ինֆոգրաֆիկա)
ICM Research հետազոտական բրիտանական գործակալության կողմից Sputnik միջազգային գործակալության և ռադիոյի համար անցկացված «Sputnik.Կարծիքներ» հերթական հարցման տվյալների համաձայն` եվրոպական երկրների հարցվածների մեծամասնությունը կարծում է, որ Հունաստանը պետք է իր պարտքերը մարի ինքնուրույն` առանց Եվրոպական միության մասնակցության։ Այդպես է կարծում հարցվածների միջինը 51 տոկոսը։Նորություններ 1 - 20 of 66
First | Prev. | 1 2 3 4 | Next | Last