«Արմավիան» ապրիլի 11–ից կսկսի գնված տոմսերի դիմաց ուղևորների գումարները վերադարձնելու գործընթացը
02.04.2013,
19:34
«Արմավիա» ավիաընկերությունը, որը հայտարարել էր ապրիլի 1–ից թռիչքների դադարեցման և սնանկացման ընթացակարգի մեկնարկի մասին, երեքշաբթի Նալբանդյան 23 հասցեում գտնվող իր կենտրոնական ավիատոմսարկղում սկսել է այն ուղևորների գրանցումը, ովքեր իրենց մոտից ավիատոմսեր են գնել, հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից։
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Արմավիա» ավիաընկերությունը, որը հայտարարել էր ապրիլի 1–ից թռիչքների դադարեցման և սնանկացման ընթացակարգի մեկնարկի մասին, երեքշաբթի Նալբանդյան 23 հասցեում գտնվող իր կենտրոնական ավիատոմսարկղում սկսել է այն ուղևորների գրանցումը, ովքեր իրենց մոտից ավիատոմսեր են գնել, հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից։
««Արմավիա» ավիաընկերությունը տոմսեր գնած ուղևորների գումարները կսկսի փոխհատուցել ապրիլի 11-ից»,– նշեցին մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ ընկերությունից հայտնեցին, որ «Արմավիա» ընկերության առևտրային բաժինը սխեմա է մշակում, ըստ որի` գնված տոմսերի դիմաց կվերադարձվեն բոլոր գումարները։
«Սակայն սա հեշտ գործընթաց չէ, քանի որ տոմսերը վաճառվել են մինչև 2012թ.–ի հոկտեմբերի 26-ը: Այսօր-վաղը կաշխատենք, որպեսզի բոլոր ուղևորների նախօրոք պատվերները հանենք։ Այնուհետև գումարները կփոխանցվեն այն ուղևորների հաշիվներին, ովքեր տոմսերը ձեռք են բերել առցանց վաճառքի ճանապարհով, այնուհետև գումարներ կստանան այն ուղևորները, ովքեր տոմսերը գնել են «Արմավիայի» տոմսարկղերից և այնուհետև արդեն այն ուղևորները, ովքեր տոմսերը ձեռք են բերել գործակալություններից»,–նշեցին մամուլի ծառայությունից։ –0–