«Արմավիայի» հեռանալը Հայաստանի ավիափոխադրումների շուկայից չի ազդել զբոսաշրջության ոլորտի վրա
19.04.2013,
13:48
2013 թվականի ապրիլի 1–ից Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերության չվերթերի դադարեցումն ու սնանկացման գործընթացի մեկնարկը չի ազդել Հայաստանի զբոսաշրջային ոլորտի վրա, լրագրողներին ուրբաթ հայտնեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը։

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի. /ԱՌԿԱ/. 2013 թվականի ապրիլի 1–ից Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերության չվերթերի դադարեցումն ու սնանկացման գործընթացի մեկնարկը չի ազդել Հայաստանի զբոսաշրջային ոլորտի վրա, լրագրողներին ուրբաթ հայտնեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը։
Ըստ նրա` կառավարությունը մշտական կապի մեջ է ավիաընկերությունների, տուրօպերատորների հետ, և որևէ ահազանգ կամ բողոք չի ստացվել։
«Մյուս ընկերություններն ավելացրել են դեպի Հայաստան չվերթերի թիվը և լրացրել են «Արմավիայի» բացը»,– ասաց նա։
Բացի այդ, ինչպես ընդգծեց Պետրոսյանը, իր սնանկացման մասին հայտարարելուց առաջ «Արմավիան» զգալիորեն կրճատել էր չվերթերի թիվը, և շուկայից նրա դուրս գալը ճգնաժամ չառաջացրեց։
Ավելի վաղ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտեմ Մովսիսյանը հայտնել էր, որ Հայաստանի կառավարությունը բանակցություններ է վարում ավիաընկերությունների հետ տոմսերի գները նվազեցնելու ուղղությամբ։ «Աէրոֆլոտի» տոմսերը, նրա խոսքով, այսօր 20 տոկոսով ցածր են, քան մարտի 1–ի դրությամբ` մինչև «Արմավիայի» սնանկացումը։
Միակ ավիաընկերությունը, որը բարձրացրել է տոմսերի գները 10 հազար դրամով, FlyDubai ընկերությունը։
ՔԱԳՎ–ի տվյալներով, վերջին երկու տարիներին «Արմավիայի» ավիափոխադրումների տեսակարար կշիռը կազմել է բոլոր թռիչքների 20-24 տոկոսը։ Միաժամանակ, 2013 թվականի հունվար–փետրվարին այդ ցուցանիշը կազմում էր 16 տոկոս, իսկ մարտին` միայն 12 տոկոս։ -0-