Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
եղանակը
Երևանում
+7

«Արմենիան Քարդ» ընկերությունը 2012թ.-ի դեկտեմբերին ավելի քան 43,5 հազար քարտ է թողարկել

24.01.2013, 14:54
ArCa հայկական վճարային համակարգը 2012 թվականի դեկտեմբերին թողարկել է 43598 պլաստիկ քարտ, ինչը 40,7 տոկոսով շատ է 2011 թվականի դեկտեմբերին թողարկված քարտերի քանակից, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ընկերությունից:
«Արմենիան Քարդ» ընկերությունը 2012թ.-ի դեկտեմբերին ավելի քան 43,5 հազար քարտ է թողարկել
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /ԱՌԿԱ/. ArCa հայկական վճարային համակարգը 2012 թվականի դեկտեմբերին թողարկել է 43598 պլաստիկ քարտ, ինչը 40,7 տոկոսով շատ է 2011 թվականի դեկտեմբերին թողարկված քարտերի քանակից, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ընկերությունից:

Ներկայացված տվյալների համաձայն, անցյալ տարվա դեկտեմբերին համակարգի կողմից թողարկվել է 22510 ArCa քարտ (նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ աճը կազմել է 65,9%), 8559  Visa քարտ (աճը՝ 14,6%) և MasterCard համակարգի 12529 քարտ (26,1% աճ):

Միաժամանակ, գործարքներ իրականացնելու համար ակտիվ քարտերի ընդհանուր թիվը դեկտեմբերին գերազանցել է 1 միլիոնը՝ 2011 թվականի դեկտեմբերի համեմատ ապահովելով 32 տոկոսանոց աճ:

Այն քարտերի թիվը, որոնցով հնարավոր է գործարքներ իրականացվել, հաշվետու ժամանակահատվածում կազմել է 675148 նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 534746 -ի դիմաց, դրանցից 349413-ը ArCa քարտեր են (աճը՝ 18.7%), 176913-ը՝ Visa քարտերը (աճը՝ 3322%), 148822  -ը՝ MasterCard քարտերը (աճը՝ 38,6%):

Ընկերությունից նշում են նաև, որ գործարքներ իրականացրած քարտերի տեսակարար կշիռը դեկտեմբերի դրությամբ բոլոր տեսակի ակտիվ քարտերի թվի 67 տոկոսն է կազմել:

«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն հիմնադրվել է ՀՀ կենտրոնական բանկի և տասը առևտրային բանկերի կողմից 2000թ-ի մարտի 16-ին Հայաստանի բանկային ոլորտում նոր վճարահաշվարկային համակարգի ներդրման և զարգացման նպատակով: Ներկայում Հայաստանի 21 առևտրային բանկերից 19-նն այս կամ այն կարգավիճակով մասնակցում է ArCa վճարային համակարգին: Ազգային համակարգի շրջանակներում շրջանառվում են տարբեր պրոդուկտներ ArCa քարտերի հիման վրա՝ ArCa Debit, ArCa Classic, ArCa Gold, ArCa Business, ArCa Affinity, ArCa Co-branded, ArCa Platinum, ինչպես նաև կենսաթոշակային ArCa քարտեր:

Ընկերությունը մատուցում է ծառայությունների փաթեթ, որը հնարավորություն է տալիս բանկերին թողարկել և սպասարկել ArCa, MasterCard, VISA և American Express քարտեր՝ օգտվելով պրոցեսինգային կենտրոնի ժամանակակից տեխնիկական, տեխնոլոգիական և ծրագրային հնարավորություններից, ինչպես նաև ընկերության մասնագիտական օժանդակությունից:  –0