Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-2

Carrefour ցանցի հայկական շուկա դուրս գալու վերաբերյալ բանակցությունները կարող են գործնական փուլ անցնել

03.04.2013, 14:56
Carrefour հիպերմարկետների ցանցի հայական շուկա դուրս գալու առումով բանակցությունները կարող են առաջիկայում գործնական փուլ անցնել, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը։

Carrefour ցանցի հայկական շուկա դուրս գալու վերաբերյալ բանակցությունները կարող են գործնական փուլ անցնել
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /ԱՌԿԱ/. Carrefour հիպերմարկետների ցանցի հայական շուկա դուրս գալու առումով բանակցությունները կարող են առաջիկայում գործնական փուլ անցնել, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը։

«Վերջերս ՀՀ իշխանությունները հայտնեցին, որ հետաքրքրված են մեր շուկայում Carrefour հիպերմարկետների ցանցի հայտնվելու հարցում, ինչը էապես կփոխի ՀՀ տնտեսական կլիման»,– ասաց Մինասյանը։

Նա ընդգծեց, որ կողմերը շահագրգռված են համագործակցության հարցում և մեկ ուղղությամբ են շարժվում։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը նախկինում հայտնել էր, որ հայկական շուկայում Carrefour հիպերմարկետների ցանցի հնարավոր մուտք գործումը մի քանի ապրանքների և ծառայությունների տեսակների արժեքի նվազման կհանգեցնի։

1963 թվականին ընկերությունը Փարիզում բացեց աշխարհում առաջին հիպերմարկետը։ Ընկերության գործունեության աշխարհագրությունը բավականին լայն է` Carrefour–ին է պատկանում Եվրոպայում, Բրազիլիայում, Արգենտինայում, Հյուսիսային Աֆրիկայում և Ասիայում գտնվող 15.1 հազար խանութներ։ Ընկերության անձնակազմի ընդհանուր թիվը գերազանցում է 400 հազարը։ –0–