Рейтинг@Mail.ru
USD
366.07
EUR
422.23
RUB
4.4217
GEL
139.74
2026 թ. օգոստոսի 12, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+28

ԵԱՏՄ–ում դյուրացրել են ապրանքների ծագման հաստատումը

16.02.2026, 15:57
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը թարմացրել է ներկրողների համար նախատեսված կանոնները
ԵԱՏՄ–ում դյուրացրել են ապրանքների ծագման հաստատումը

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը թարմացրել է ներկրողների համար նախատեսված կանոնները, հաղորդում է հանձնաժողովի մամուլի ծառայությունը։

Այսուհետ արտադրության երկիրը կարելի է հաստատել սերտիֆիկատներով, որոնք ավելի վաղ պահանջվում էին միայն սակագնային արտոնությունների համար։ Սա կդյուրացնի այն պետություններից իրականացվող ապրանքների ներկրումը, որոնց հետ ԵԱՏՄ–ն ունի ազատ առևտրի պայմանագրեր։

Ըստ նոր կանոնների, փաստաթղթում կարելի է նշել միության ցանկացած երկիր՝ որպես նշանակման վայր։ Դա կդյուրացնի ապրանքների ձևակերպումը, եթե բեռը ստացողը փոխվել է արդեն ճանապարհի ընթացքում։