Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

«Ասկե Գրուպ» հայկական ընկերության արտադրական հզորությունը կկազմի տարեկան 125 հազ. տոննա

17.07.2012, 19:37
«Ասկե Գրուպ» հայկական ընկերությունը մինչև տարեվերջ մտադիր է Հայաստանում գործարկել ամրանների գործարան։ Գործարանի արտադրական հզորությունը կկազմի տարեկան 125 հազ. տոննա, երեքշաբթի  լրագրողներին հայտնեց ընկերության հիմնադիրների խորհրդի անդամ Վահան Հարությունյանը։
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Ասկե Գրուպ» հայկական ընկերությունը մինչև տարեվերջ մտադիր է Հայաստանում գործարկել ամրանների գործարան։ Գործարանի արտադրական հզորությունը կկազմի տարեկան 125 հազ. տոննա, երեքշաբթի  լրագրողներին հայտնեց ընկերության հիմնադիրների խորհրդի անդամ Վահան Հարությունյանը։

«Հայաստանում ամրանի տարեկան պահանջարկը կազմում է մոտ 50 հազ. տոննա։ Այսինքն, արդեն 2013 թվականին, երբ կգործարկվի գործարանը, մենք ոչ միայն կկարողանանք ամբողջովին ծածկել տեղական պահանջարկը, այլ նաև արտահանել մեր արտադրանքը»,- ասաց նա։

Հարությունյանի խոսքով, «Ասկե Գրուպ»-ի արտադրանքը և որակով, և գնով (տոննայի դիմաց 800 դոլար) առանց բարդությունների կարող է մրցել ԱՊՀ շուկայում ուկրաինական արտադրանքի հետ։

Հարությունյանը նշեց, որ «Ասկե Գրուպ» ընկերության ներդրումների ընդհանուր ծավալն այսօր կազմում է 7,8 մլրդ դրամ։

Նա նաև տեղեկացրեց, որ գործարանը կառուցվում է «Siemens VAI» ավստրիական ընկերության տեխնոլոգիայով։ ««Siemens VAI»-ի հետ ստորագրած համաձայնագրի շրջանակներում մենք մտադիր ենք նրանցից 8 մլրդ դրամի սարքավորումներ ձեռք բերել»,- ավելացրեց նա։

Հայաստանի կառավարությունն ընթացիկ տարվա հուլիսի 4-ին որոշում է ընդունել «Ասկե Գրուպի» համար երեք տարով ավելի քան 300 մլն դրամ արժողության ապրանքների ԱԱՀ-ի վճարումը հետաձգելու մասին։

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն իր հերթին գործարան կատարած այցի ժամանակ նշեց, որ Հայաստանի մետաղագործական ճյուղը բավականին խոստումնալից ոլորտ է, որի զարգացումը կապահովի ոչ միայն հումքի, այլ նաև պատրաստի արտադրանքի արտահանումը։

«Ասկե Գրուպ» ընկերությունը գործարկվել է 1986 թվականին «ԱրմԱվտո» գործարանի կազմում և զբաղվում է սև մետաղների՝ թուջի և պողպատի ձուլմամբ։  Գործարանի վերազինման արդյունքում կապահովվի 300 աշխատատեղ։ -0-