«ԷՅ ՋԻ ԷՅ (AJA) Ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ–ն Երևանում կստեղծի 1000 նոր աշխատատեղ. գլխավոր տնօրեն
28.04.2014,
15:00
«ԷՅ ՋԻ ԷՅ (AJA) Ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ–ում կստեղծվի 1000 նոր աշխատատեղ, հայտարարել է AJA–ի գլխավոր տնօրեն Արտակ Ուդումյանը։
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /ԱՌԿԱ/. «ԷՅ ՋԻ ԷՅ (AJA) Ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ–ում կստեղծվի 1000 նոր աշխատատեղ, հայտարարել է AJA–ի գլխավոր տնօրեն Արտակ Ուդումյանը։
«Մեր հիմնական նպատակը օտարերկրյա ընկերությունների ներգրավումն է, որոնք ներդրումներ կիրականացնեն և կստեղծեն նոր աշխատատեղեր», – ասել է Ուդումյանը` պատասխանելով «Նովոստի–Արմենիա» գործակալության հարցին։
Ուդումյանը նաև նշել է, որ ԱՏԳ–ն մի շարք հնարավորություններ է ընդլայնում ոսկերչական ընկերությունների զարգացման և հաջող գործունեության համար։
«Փաստաթղթերի ձևակերպման հետ կապված բոլոր ընթացակարգերն իրականացվում են «մեկ պատուհան» սկզբունքով, շատ օպերատիվ կերպով։ Ընկերությունները կարող են աշխատել մեկ կլաստերում, և նրանց օպերացիոն հնարավորությունները զգալիորեն ընդլայնվում են», – ասել է Ուդումյանը։
Գլխավոր տնօրենը տեղեկացրել է, որ ԱՏԳ–ի ընդհանուր մակերեսը 25 հազար քառակուսի մետր է, իսկ ներդրումների ծավալը, որոնք անհրաժեշտ են գոտու լիարժեք գործարկման համար, կազմում է 20 մլն դոլար։ Նա նաև նշել է, որ արտադրանքի արտահանման աշխարհագրությունը, որն արտադրվելու է ԱԳՏ–ում, բավականին լայն է` ՌԴ, ԱՄՆ, Հնդկաստան, Իսրայել, ԱՄԷ, Հոնկոնգ, Թայլանդ, Պակիստան և այլ երկրներ։
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը նշել է, որ ապրիլի 28–ին AJA–ի հետ համագործակցության համաձայնագիր (որը նախատեսում է, որ այդ ընկերությունները ոսկերչական ԱՏԳ–ի տարածքում ռեզիդենտի կարգավիճակ կստանան) ստորագրած ոսկերչական ընկերությունները կազատվեն բոլոր հարկերից գոտու գործունեության ողջ ընթացքում` «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքի համաձայն։
ՀՀ կառավարությունը փետրվարի 27–ին կայացած նիստի ժամանակ հաստատել է «ԷՅ ՋԵՅ ԷՅ Հոլդինգ» ՓԲԸ–ի տարածքում ազատ տնտեսական գոտու ձևավորման և «ԷՅ ՋԵՅ ԷՅ Ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ–ին ԱՏԳ–ի կազմակերպիչ ճանաչելու մասին որոշումը։
Նախատեսվում է, որ Ազատ տնտեսական գոտին, որի շրջանակներում կգործի 150 օտարերկրյա ընկերություն, կսկսի գործել մինչև 2015 թ.–ը նախագծի վերջնական հաստատումից հետո։ Ծրագիրը թույլ կտա աշխարհասփյուռ հայությանը, ովքեր զբաղվում են ոսկերչությամբ, իրենց ձեռնարկությունները բացել Հայաստանում։
Ոսկերչական ոլորտի, ալմաստի վերամշակման և ժամացույցների արտադրության համար Ազատ տնտեսական գոտու ստեղծման նախաձեռնողը Հայաստանի ոսկերիչների միությունն է։
25 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող ԱՏԳ–ն, որից 12,75 հազար քառակուսի մետրը նախատեսված է արտադրական նպատակների համար, գործելու է Երևանի կենտրոնում գտնվող «Ավիահամալիր» գործարանի տարածքում։
ԱՏԳ–ի կազմակերպիչը նախատեսում է ՀՀ կառավարության հետ 10 տարվա պայմանագիր ստորագրել` 20 տարով երկարացնելու հնարավորությամբ։ ԱՏԳ–ի աշխատանքի առաջին տասը տարուց հետո կներկայացվի նոր բիզնես–նախագիծ։–0–