Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 15, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

Bacon Product–ն ավելի քան 6մլրդ դրամ կներդնի ՀՀ–ում մսամթերքի արտադդության մեջ

19.04.2024, 11:35
Bacon Product ընկերությունը մտադիր է Հայաստանում իրականացնել 6,55մլրդ դրամ ներդրումային ծրագիր
Bacon Product–ն ավելի քան 6մլրդ դրամ կներդնի ՀՀ–ում մսամթերքի արտադդության մեջ

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Bacon Product ընկերությունը մտադիր է Հայաստանում իրականացնել 6,55մլրդ դրամ ներդրումային ծրագիր։ 

Կառավարությունը նախօրեին «Bacon Product» ՍՊԸ–ին ազատել է մաքսատուրքից ներդրումային ծրագրի շրջանակում։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 2.55 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման, 1 մլրդ դրամի ներդրում հիմնական միջոցների ձեռքբերման և 3 մլրդ դրամի ներդրում գործարանի կառուցման համար։ 

Ներկայումս առկա է 426 աշխատատեղ՝ 207 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2027 թ. աշխատատեղերի թիվը նախատեսվում է հասցնել մինչև 526-ի՝ 257 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2.55 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 382. 5 մլն դրամ:

«Bacon Product» ՍՊԸ–ը հիմնադրվել է 1995թ․–ին և զբաղվում է մսամթերքի և սննդամթերքի կիսաֆաբրիկատների արտադրությամբ։