Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿը բիզնեսի զարգացման դասընթացի հավաստագիր է տրամադրել բիզնես դասընթացների 1000-րդ մասնակցին

25.06.2019, 12:49
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿը Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման նպատակով արդեն 5 տարի անընդմեջ իր ոչ ֆինանսական ծառայությունների շրջանակում իրականացնում է անվճար բիզնես դասընթացներ, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿը բիզնեսի զարգացման դասընթացի հավաստագիր է  տրամադրել բիզնես դասընթացների 1000-րդ մասնակցին

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿը Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման նպատակով արդեն 5 տարի անընդմեջ իր ոչ ֆինանսական ծառայությունների շրջանակում իրականացնում է անվճար բիզնես դասընթացներ, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Բանկի առաջնակարգ մասնագետների միջոցով հարյուրավոր ՓՄՁ ներկայացուցիչներ ստանում են անհրաժեշտ նոր գիտելիքներ` բիզնեսի կառավարման և շուկայում մրցունակ դառնալու համար

«ՖԸՐՆԻՐՈՒԹ» ընկերության ներկայացուցիչ Դավիթ Միքայելյանը Բանկի կողմից անցկացվող անվճար բիզնես դասընթացների 1000-րդ մասնակիցն է:

«Նոր գիտելիքներ ստանալու և այդ նոր գիտելիքներով սեփական բիզնեսը զարգացնելու նպատակով Բանկը Դավիթին տրամադրեց միջազգային հայտնի թրեյներ Սերգեյ Օզերովի «Բանակցությունների առաջադեմ տեխնիկաներ» դասընթացի սերտիֆիկատ` 2 անձի համար»,– ասվում է հաղորդման մեջ։

«ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ–ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: 2006թ. սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` նշանակալի ֆինանսական ներդրում իրականացնելով բանկի կապիտալում: -0-