Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Բացառիկ պայմաններ՝ նոր ավտոմեքենա ձեռք բերելու համար

26.09.2025, 20:43
Մինչև սեպտեմբերի 28-ը ներառյալ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա Armenian Auto Show-ն, որի շրջանակում Ակբա Լիզինգի ֆինանսավորմամբ հնարավոր կլինի բացառիկ պայմաններով ձեռք բերել JAC, Li AUTO, Tank, Poer և Aito տրանսպորտային միջոցները, որոնց պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում Roel Automotive Group-ն է
Բացառիկ պայմաններ՝ նոր ավտոմեքենա ձեռք բերելու համար

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Մինչև սեպտեմբերի 28-ը ներառյալ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա Armenian Auto Show-ն, որի շրջանակում Ակբա Լիզինգի ֆինանսավորմամբ հնարավոր կլինի բացառիկ պայմաններով ձեռք բերել JAC, Li AUTO, Tank, Poer և Aito տրանսպորտային միջոցները, որոնց պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում Roel Automotive Group-ն է, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

Հատուկ պայմանները ներառում են․

  •       Կանխավճար՝ 5%

  •        Մարման ժամկետ՝ մինչև 5 տարի

  •        Տարեկան տոկոսադրույք՝ 12․5% ՀՀ դրամով

  •        ԿԱՍԿՈ ապահովագրություն՝ 1․5%

Ներկայացված պայմանները հասանելի են թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական անձանց համար։

Ակբա Լիզինգի միջոցով գնորդները կարող են օգտվել նաև JAC ավտոմեքենաների ձեռքբերման բացառիկ պայմաններից․

  •     Մարման ժամկետ՝ մինչև 5 տարի
  •        Կանխավճար՝ սկսած 5%-ից
  •         Փաստացի տոկոսադրույք՝ 0%-2.9%
  •         Արժույթ՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար և եվրո։

Գնորդները կարող են այցելել Armenian Auto Show-ում ներկայացված Roel Automotive Group-ի տաղավար և օգտվել ֆինանսավորման հատուկ պայմաններից՝ ձեռք բերելով շուկայում մեծ պահանջարկ ունեցող տրանսպորտային միջոցներ։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Ակբա Լիզինգի 100% բաժնետերը Ակբա բանկն է:

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: