Рейтинг@Mail.ru
USD
381.84
EUR
447.02
RUB
4.8218
GEL
141.56
2025 թ. դեկտեմբերի 11, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+6

Մոսկվացի ձեռներեցներին հետաքրքրում է Հայաստանի ՏՏ-ոլորտը, բժշկությունն ու լեռնահանքային ոլորտը. ՁՄԱ

14.11.2014, 16:39
Մոսկվացի ձեռներեցներին Հայաստանում հետաքրքիր են, առաջին հերթին, տեղեկատվական տեխնոլոգիաները, բժշկությունը, բժշկական տուրիզմն ու լեռնահանքային արդյունաբերությունը, ուրբաթ  Երևանում գործարար համաժողովի շրջանակում «ԱՌԿԱ» գործակալությանն  ասաց Ձեռներեցների մոսկովյան ասոցիացիայի (ՁՄԱ) հայ-ռուսական ուղղության ղեկավար Իրինա Ալբերտյանը:

Մոսկվացի ձեռներեցներին հետաքրքրում է Հայաստանի ՏՏ-ոլորտը, բժշկությունն ու լեռնահանքային ոլորտը. ՁՄԱ
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Մոսկվացի ձեռներեցներին Հայաստանում հետաքրքիր են, առաջին հերթին, տեղեկատվական տեխնոլոգիաները, բժշկությունը, բժշկական տուրիզմն ու լեռնահանքային արդյունաբերությունը, ուրբաթ Երևանում գործարար համաժողովի շրջանակում «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց Ձեռներեցների մոսկովյան ասոցիացիայի (ՁՄԱ) հայ-ռուսական ուղղության ղեկավար Իրինա Ալբերտյանը: ՁՄԱ-ի ներկայացուցիչները Երևանում են՝ «Հայաստան-Ռուսաստան. գործարար-առաքելություն, նոր շուկաներ, նոր հեռանկարներ» թեմայով հայ-ռուսական համաժողովին մասնակցելու համար, որը տեղի է ունեցել նոյեմբերի 14-ին Երևանում: Համաժողովի շրջանակում երկու կազմակերպությունների միջև Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել: Համաժողովին մասնակցել է 6 ռուսական և 25 հայկական ընկերություն: «Գործարար առաքելության նպատակն է զարգացնել Ռուսաստանի և Հայաստանի առևտրատնտեսական, գիտատեխնիկական, հումանիտար համագործակցությունը: Հուշագրի ստորագրումն առաջին փուլն է: Յուրաքանչյուր ընկերության համար, որն այսօր եկել է Հայաստան, կմշակվի հայկական շուկայում նախագծերի առաջխաղացման ճանապարհային քարտեզ», - ասաց Ալբերտյանը: Նրա խոսքերով՝ առաքելության խնդիրն է կոնկրետացնել ողջ տեղեկատվությունը, նշել առաջնահերթ ուղղությունները, որտեղ կարելի է ակտիվորեն աշխատել, իսկ մյուս ուղղությունները զարգացնել որոշակի ժամանակահատվածում: Ձեռներեցների մոսկովյան ասոցիացիան Ռուսաստանի ձեռնարկությունների ղեկավարների, գործարարների հին միջտարածաշրջանային հասարակական կազմակերպություն է: Այն ստեղծվել է 1989 թ.-ին: ՁՄԱ-ի բաժանմունքներն ու ներկայացուցչությունները գործում են Մարոկկոյում, Չինաստանում, Վիետնամում, Մոնղոլիայում, Կամբոջայում, Կուբայում, ԱՄՆ-ում, ինչպես նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Միջերկրական ծովի մի շարք երկրներում:--0--