«C-QUADRAT AMPEGA» ընկերությունը մտադիր է հեռանկարում Հայաստանում ներդրումային հիմնադրամ ստեղծել
06.12.2013,
12:13
«C-QUADRAT AMPEGA ASSET MANAGEMENT Armenia» ընկերությունը, որը Հայաստանում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ ներդնելու շրջանակում կառավարում է կենսաթոշակային հիմնադրամը, ծրագրում է Հայաստանում ներդրումային հիմնադրամ ստեղծել, լրագրողներին ասաց ընկերության գործադիր տնօրեն Արման Վարդանյանը։

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «C-QUADRAT AMPEGA ASSET MANAGEMENT Armenia» ընկերությունը, որը Հայաստանում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ ներդնելու շրջանակում կառավարում է կենսաթոշակային հիմնադրամը, ծրագրում է Հայաստանում ներդրումային հիմնադրամ ստեղծել, լրագրողներին ասաց ընկերության գործադիր տնօրեն Արման Վարդանյանը։
Նա միաժամանակ ընդգծեց, որ ներդրումային հիմնադրամը Հայաստանում կարող է ստեղծվել մի քանի տարի անց միայն։
«Նախ մենք պետք է տեսնենք, թե ինչպես է աշխատում կենսաթոշակային հիմնադրամը։ Ժամանակի հետ Հայաստանում պետք է մասնավոր հիմնադրամների կառավարման մշակույթ ձևավորվի», - ասաց նա։
Վարդանյանի խոսքով` Հայաստանում ներդրումային հիմնադրամների բացումը մասնավոր և ինստիտուցիոնալ ներդրողների համար գրավիչ գործիք է։
«Հիմնադրամների ստեղծումը կհարստացնի Հայաստանի ֆինանսական գործիքակազմը, և մենք կփորձենք զարգացնել այդ բաղկացուցիչը», - ավելացրեց նա։
ՀՀ ԿԲ–ն դեկտեմբերի 2-ին ներդրումային ֆոնդի կառավարման գործունեության լիցենզիա է տրամադրել «C-QUADRAT Ampega Asset Management Armenia» ՍՊԸ-ին։ Այն «С- QUADRAT Investment AG» (Ավստրիա) և «Talanx Asset Management GmbH» (Գերմանիա) ընկերությունների համատեղ ձեռնարկությունն է։ Երկու ընկերությունների առաքելությունը Հայաստանում ֆինանսական հաստատության կառավարումն է, որը կառաջարկի ակտիվների կառավարման ծառայություն` արևմտյան լավագույն չափորոշիչներին համապատասխան։
C-QUADRAT–ն ակտիվների կառավարման ընկերություն է, որը հիմնադրվել է 1991թ.–ին Վիեննայում։ Տվյալ պահին ընկերությունը ներկայացուցչություններ ունի Եվրոպային 13 երկրում, նրա կառավարման ներքո գտնվում են մոտ 5 մլրդ. եվրո արժողությամբ ակտիվներ։
Քյոլնում հիմնադրված Talanx Asset Management–ը Talanx խմբի դուստր ընկերությունն է, մեծությամբ Գերմանիայի երրորդ ապահովագրական խումբն է, որի շահույթը 2012 թ.-ին կազմել է 27 մլրդ. եվրո։ «Talanx»-ը շուկայում ներկա է ավելի քան 100 տարի, աշխատում է 150 երկրում` կառավարելով ավելի քան 100 մլրդ. եվրո ծավալով ակտիվներ։--0--